«ՀՐԱՊԱՐԱԿ». ՈՎՔԵՐ ԵՆ ԵՂԵԼ ԿԱՆԵՒՍԿՈՅԻ ԵՒ ՆՐԱ ՇՐՋԱՊԱՏԻ ՎՐԱ ԿՐԱԿՈՂՆԵՐԸ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեկ ցերեկը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան փողոցում, կրակոցներ են հնչել։ Մեզ ասացին, որ կա մեկ զոհ եւ չորս վիրավոր։ Զոհը, ըստ նախնական տեղեկությունների, քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի քրոջ որդին է։ Թեպետ զոհի մասով լուրը ոստիկանությունը չէր հաստատում, միայն ասում էր չորս վիրավորի մասին։
Նրանցից երեքին տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրանց վիրահատել էին։ Մեզ փոխանցեցին, որ գնդակը մեկի որովայնն է խոցել, մյուսի՝ ծնոտը, երրորդի՝ թեւը, բայց երեքի կյանքին էլ վտանգ չի սպառնում։ Մեր տեղեկությամբ՝ Արտյոմ Կանեւսկոյը վիրավորների մեջ չկա։ Թե ովքեր են եղել կրակողները, ինչ հարց են ունեցել Կանեւսկոյի ու նրա շրջապատի հետ, այս պահին դեռ անհայտ է, առայժմ միայն վարկածներ են շրջանառվում։ Դրանցից մեկի համաձայն՝ քրեական հեղինակության ու նրա մտերիմների վրա կրակել են աջափնյակցի եղբայրներ, որոնք հին հաշիվներ են ունեցել Կանեւսկոյի ու նրա շրջապատի հետ։