Պայթյուն՝ հրդեհի բռնկումով «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կա 2 զոհ եւ 4 տուժած
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:
Կա երկու զոհ եւ չորս տուժած: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։