Սպասվում է անձրև, ամպրոպ, քամի. եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև սեպտեմբերի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանն այսօր և վաղն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աշնան առաջին օրը ցերեկային ժամերին կհասնի +36–ի։