Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռիսկային խմբում գտնվող աշակերտների ուսուցումը կկազմակերպվի հեռավար, իսկ 65 և բարձր տարիքային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ դասի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:

Ուսումնակրթական գործընթացը իրականացվում է ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ, որը պարտադիր է բոլոր հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։ Պահանջների կատարումը պարտադիր է դպրոցի բոլոր աշխատակիցների, ծնողների և աշակերտների համար:

Դպրոցները

ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով,

օրվա ընթացքում անձնակազմը և աշակերտներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռավար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։

դասարանները բաժանում են առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովել սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար՝ դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի:

դասագրքերի բաշխումը իրականացնում են օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ը՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Դասացուցակ

Դպրոցներում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։

Մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի:

Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր:

Խմբերի դասացուցակը կազմվում է իրար հաջորդող դասերի և ինքնուրույն աշխատանքի օրերի համար:

Ինքնուրույն աշխատանքի օրերին սովորողները ուսուցչի հանձնարարած աշխատանքը կատարում են տանը։

Ուշադրություն. Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։

Ռիսկային խմբի սովորողը

Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որևէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով:

Այդ հիվանդություններն են.

արյան բարձր ճնշում

շաքարային դիաբետ,

սրտի հիվանդություն,

սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ),

քրոնիկ շնչառական հիվանդություն,

քաղցկեղ։

Դպրոց գալուց առաջ

Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում։ 37 և բարձր ջերմություն ունենալու դեպքում դիմում են բնակավայրի բուժհաստատություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին:

Եթե տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, ապա բացառվում է երեխայի հաճախումը դպրոց:

Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:

Ծնողները իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում, որ ունենանք «Առողջ և ապահով դպրոց»։

Դպրոցների ախտահանումը

Մինչև դասերի սկիզբը՝ նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ բոլոր դռների և պատուհանների բռնակները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները ախտահանվում են:

Եթե դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է հերթափոխով, ապա հերթափոխերի միջև սահմանված ընդմիջումը պետք է բավարարի ախտահանումն իրականացնելու համար։ Կատարվում է պատշաճ օդափոխություն օրը առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ: Ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

Դպրոցի մուտքի մոտ, միջանցքներում, դասասենյակներում, ուսուցչական և այլ սենյակներում ապահովվում են ալկոհոլային հիմքով ախտահանիչներ։

Տեղադրվում են հատուկ մակնշմամբ փակ աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար։

Սովորողի մուտքը դպրոց

Սովորողները դպրոց են գալիս ըստ ուսումնական հաստատության սահմանած ժամանակացույցի, սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ հոգի: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է։

Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:

Դպրոցի բակում, բոլոր մուտքերի մոտ իրականացվում է գծանշում։

Սովորողները դպրոց մուտք կգործեն բոլոր մուտքերից: Եթե դպրոցը ունի մեկ մուտք, պետք է սահմանել դպրոց գալու գրաֆիկ ըստ դասարանների։

Դպրոց մտնելիս սովորողները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, խուսափեն դպրոցի բակում կամ մուտքի մոտ կուտակումներ առաջացնելուց։

Դպրոց մտնելիս կազմակերպվում է սովորողների ջերմաչափում և ձեռքերի ախտահանում:

Դպրոցը վարում է աշակերտների ջերմաչափման մատյան: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։

Յուրաքանչյուր մուտքի մոտ առանձնացված է սենյակ կամ տարածք հիվանդ երեխաների մեկուսացումը ապահովելու համար՝ մինչև ծնողի կամ բժշկի գալը: Այդ տարածքները արգելվում է օգտագործել այլ նպատակների և տարանցիկ տեղաշարժի համար:

Դասարանում

Դասասենյակում սովորողները կրում են դիմակներ։

Սովորողները դասին մասնակցում են տեղից: Գրատախտակին մոտ կանչելն արգելվում է:

Սովորողներին ստուգված գրավոր աշխատանքները տրամադրելն արգելվում է, կարող է տրամադրվել գրավոր աշխատանքի լուսապատճենը:

Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա:

Սովորողների գնահատումը

Գրավոր աշխատանքները կազմակերպվում են թերթիկների վրա: Տետրեր օգտագործելը թեմատիկ գրավոր աշխատանքների համար արգելվում է:

Կիսամյակի ընթացքում կազմակերպվում է երկու թեմատիկ գրավոր աշխատանք:

Կիսամյակի վերջում կատարվում է աշակերտների գիտելիքների ստուգում՝ ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով:

Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում:

Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում:

Արգելվում է դպրոցում կազմակերպել զանգվածային միջոցառումներ, երկարօրյա ծառայություններ, արտաուսումնական խմբակներ,

Ուշադրություն

Ծնողական ժողովները կազմակերպվում են հեռավար, անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Ռիսկի խմբի ուսուցիչները

65 և բարձր տարիքային խմբի ուսուցիչները (անկախ առողջական վիճակից) կարող են աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրում է պետությունը։ Նրանք (անկախ առողջական վիճակից) կարող են չներկայանալ աշխատանքի։ Այդ դեպքում նրանց համար դասաբաշխում չի կատարվում, աշխատավարձը պահպանվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել, քան մեկ հաստիքի չափով: Ռիսկային խմբի ուսուցիչները աշխատանքի չներկայանալու դեպքում դասերը կարող են վարել հեռավար եղանակով։

Եթե աշխատակազմի որևէ անդամի մոտ նկատվում է գրիպի կամ սուր շնչառական վարակների ախտանշաններ, ապա բացառվում է վերջինիս աշխատանքի ներկայանալը:

Հեռախոսահամարներ

Պարզաբանումների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության Թեժ գիծ ծառայությանը՝ (010) 599 – 600, հանրակրթության վարչությանը` (010) 599 – 618, (010) 599 – 619 հեռախոսահամարներով։

Դպրոցի աշխատակիցների մոտ հիվանդության ախտանիշների կասկածի դեպքում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով։ Բողոքների դեպքում զանգահարել պարետատան թեժ գիծ՝ 8141 համարով։

«Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Իրանը Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման սեփական համակարգ է մշակել Տարածաշրջանի անվտանգnւթյունը պետք է կառուցվի առանց Իսրայելի և ԱՄՆ-ի. Իրանի խորհրդարանի խոսնակ Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր քրիստոնյա Զատիկի առավոտի մասինՀայաստանի մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև «Գնա, որ գնան» կարգախոսով ՀՀԿ-ն ակցիաներ կանի Ադրբեջանը 200 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԻրանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ դեռ հնարավոր չի լինի թուլացնել Հորմուզի նեղուցի խցանումը․ Reuters Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներինՀանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Դավիթի վիճակը նույնն է, միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան Պայթյուն է որոտացել իսրայելական թաղամասումՎարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են Ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում Իրանում պատերազմի հետևանքներինՈւրալով. Ուկրաինայից հետո մենք ստիպված կլինենք զբաղվել նաև Հայաստանով և ՂազախստանովՊուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Վթար․ ջուր չի լինիՁայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Սելֆի Հուդայի հետ. Մոսկվայի հայերը տեսախցիկների առջև ամոթի ֆոտոսեսիա են կազմակերպել Փաշինյանի համարԻ՞նչ է վճարում Հայաստանը պատրանքների համար ու ի՞նչ կստանա իրականում. «Փաստ»Հայաստանում երկրարժ գրանցվեցԲողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Կովկասի երկար հիշողությունը. Ինչպես է անցյալը ձևավորում ներկան Աբխազիայում, Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում և Հարավային Օսիայում Զիջում Ադրբեջանին և ճնշում ազգային ինքնության վրա. Փաշինյանն ընդդեմ հայ հասարակության գերակշիռ մասի. «Փաստ»2 երիտասարդների մարմինները հայտնաբերվեցին«Բարի, ընկերասեր, կենսուրախ, կյանքի մարդ էր Էրիկս». Էրիկ Սայադյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին՝ Մերձարաքսյան հովտի Արաքսավան տեղանքի թեժ մարտերի ժամանակ. «Փաստ»Ադրբեջանական զորքերը մտել են շրջափակված Շուշի․ պատմության այս օրը (04 ապրիլ)Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան Ռուսական անօդաչու սարքը բախվել է 16-հարկանի շենքի․ տուժածներ կան Արևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ»Սպասվում են անձրևներ ամբողջ օրվա ընթացքում Մառնեուլիում 20 տարեկան երիտասարդ է սպանվել Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ»Ողբերգական դեպք․ որոնում են ջրահեղձ եղած երիտասարդների մարմիններըԱվագ շաբաթ. Ճրագալույց Զատկի Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի անվճար իրավաբանական օգնություն. նախագիծ. «Փաստ»«Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ»Արամ Սարգսյանի «մուրազը» կմնա փորում. «Հրապարակ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»ՔՊ-ականը 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել․ «Հրապարակ» Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբները. «Հրապարակ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում․ «Հրապարակ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»
Ամենադիտված