«Լիվերպուլը» չի կարողանում համաձայնության հասնել «Բավարիայի» հետ
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի՝ «Լիվերպուլ» տեղափոխության բանակցություններում անգլիական ակումբը դեռևս չի կարողանում հաջողության հասնել:
Bild-ի տեղեկություններով՝ «Լիվերպուլը» 29-ամյա ֆուտբոլիստի դիմաց պատրաստ է վճարել ոչ ավել, քան 20 միլիոն եվրո: «Բավարիան» Տիագո Ալկանտարայի տրանսֆերի համար պահանջում է 30-40 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Գերմանիայի ավարտված առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, խփել 3 գոլ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիագո Ալկանտարան արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին: Արդեն ավարտված մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։