Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Ղալումյանը հերքում է իրեն Տավուշի մարզպետ նշանակելու մասին լուրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն նախատեսվում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին Կոտայքի մարզպետ նշանակել, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանին նշանակել Տավուշի մարզպետի պաշտոնում, իսկ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է դարձնել Իջևանի քաղաքապետ: Ըստ մամուլի հրապարակումների, դա պայմանավորված է նրանով, որ Հայկ Ղալումյանը չսիրված և հասարակության կողմից չընդունված պաշտոնյա է, այդ իսկ պատճառով էլ որոշում է կայացվել նրան զերծ պահել առաջիկայում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների ժամանակ պարտվելու վտանգից:

Լուրի իսկությունը ճշտելու համար 1or.am-ը փորձեց կապ հաստատել նրանց հետ, սակայն Սիփան Փաշինյանի հեռախոսն աջատված էր, Հայկ Չոբանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, բայց մեզ հաջողվեց հարցի մասին զրուցել Հայկ Ղալումյանի հետ: 1or.am-ի հետ զրույցում Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարն ասաց, որ ինքը Տավուշի մարզպետ նշանակվելու առաջարկ չի ստացել:

«Չեմ կարող ասել, թե ինչու է նման լուրեր տարածվել, բայց այն չի համապատասխանում իրականությանը: Ես նման առաջարկ չեմ ստացել»,-ասաց Հ. Ղալումյանը:

Մեր այն հարցին, իսկ ճիշտ են արդյո՞ք այն տեղեկությունները, որ իջևանցիների կողմից ինքը չընդունված և չսիրված քաղաքապետ է, այդ պատճառով են իշխանությունները որոշել մեկ այլ պաշտոնի տեղափոխել, քանի որ եթե ընտություններ լինեն ինքը չի կարողանա ընտրվել քաղաքպետի պաշտոնում, Իջևանի քաղաքպետի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ այդ հարցը պետք է իջևանցիներին ուղղել, որպեսզի ավելի պարզ լինի իրականությունը:

«Մամուլը 100 տոկոսով ստեր է տարածում: Նման բան չկա: Ինչ վերաբերում է քաղաքապետի ընտրություններին, ապա այն կապված է համավարակի հետ: Պետք է արտակարգ դրությունն ավարտվի, որպեսզի հնարավոր լինի քաղաքապետի ընտրություններ անցկացնել: Ես վստահ եմ, որ եթե ընտրություններ լինեն, իմ ընտրվելու հետ կապված խնդիրներ չեն լինի»,-ասաց Հ. Ղալումյանը:

Իր և Սիփան Փաշինյանի հանդիպման մասին Ղալումայնն ասաց, որ թեև վերջին շրջանում հանդիպել է պատգամավորի հետ, սակայն իր պաշտոնավարման հետ կապված որևէ հարց չի քննարկվել:

Հայկ Ասատրյան

www.1or.am 

Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է
Ամենադիտված