«Ինտերը» ձեռք կբերի Սենսիի տրանսֆերային իրավունքը
ՍՊՈՐՏՄիլանի «Ինտերի» ղեկավարությունը որոշում է ընդունել ձեռք բերել թիմում վարձակալությամբ հանդես եկող կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի տրանսֆերային իրավունքը:
Football Italia-ի հաղորդմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Ինտերը» «Սասուոլոյին» կվճարի 20 միլիոն եվրո:
Միլանյան ակումբը Սենսիի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր:
Իտալիայի ազգային հավաքականը ներկայացնող կիսապաշտպանը վարձակալությամբ «Ինտեր» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: