Վիճաբանություն Գյումրիի դպրոցներից մեկի բակում. 14-ամյա տղա է դանակահարվել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳյումրիում նախօրեին անչափահաս երեխա է դանակահարվել:
1or.am-ի թղթակցին Գյումրիի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից հայտնեցին, որ 14-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է: Նա ընդունվել է հիվանդանոց կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերքով, վիրահատվել է, այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում:
Մեր տեղեկություններով՝ 14-ամյա Տիգրանը վիճաբանել է իրեն հասակակից տղայի հետ թիվ 19 դպրոցի բակում, այնուհետեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ ստացել է վնասվածքը: