Կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որ կարծես կանգ էր առել, նորից սկսում է շարունակվել
ՎԻԴԵՈ«Նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որը կանգ էր առել, նորից կարծես թե սկսում է շարունակվել: Սա պայմանավորված է հակահամաճարակային կանոնների պահպանման որակով։ Վեց օրում ամենօրյա դեպքերը 200-ից նվազ են եղել, բայց երեկվա ցուցանշը մի փոքր բարձր է՝ 203, բայց հետազոտությունների թիվը մեծ է եղել՝ 1938»,-այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Փաշինյանը։