Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարի հավանական թեկնածուները. Ովքե՞ր են կանգնած նրանց թիկունքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ օղակը սեղմվում է: Սոցիալական ցանցերից նախարարի հեռանալուց հետո որոշ լրատվամիջոցներ շտապեցին եզրակացություններ անել, ասելով, որ սա Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հրաժարականի առաջին ազդանշանն է: Տևական ժամանակ է, ինչ շրջանառվում են լուրեր, որ նա կթողնի իր պաշտոնն ինչպես կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության, որը սոցցանցերի օգտատերերի մի մասի կարծիքով ձախողվել է, այնպես էլ ոլորտում աղմկալի հրաժարականների պատճառով: Հրաժարականի մեկ այլ հավանական պատճառ էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցված վարույթն է Թորոսյանի դեմ՝ իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով: Չնայած հայտարարվել է, որ վերջինս երկարատև արձակուրդից հետո կվերադառնա իր աշխատանքին, հանրության մեծամասնությունը օբյեկտիվ կասկածանքով է վերաբերվում այդ հայտարարությանը և գտնում, որ Թորոսյանի օրերը նախարարի պաշտոնում հաշված են: 

Տարբեր շրջանակներում արդեն իսկ քննարկվում են Արսեն Թորոսյանի հավանական փոխարինողների անունները: Նրանք երեքն են: Առաջին թեկնածուն ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն է, որի լոբբինգով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Մելիք Նուբարյանը մինչ Թորոսյանի նշանակումը Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր, ով նախարարի նշանակումից հետո հրաժարական տվեց: Թորոսյանը իր հերթին բավական ուշագրավ կերպով էր մեկնաբանել վարչության պետի հրաժարականը: «Որոշ մարդիկ, որ հայտարարեցին, որ գնում են առողջապահության նախարարությունից, գնացել են իրենց կամքով, օրինակ բուժօգնության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, որին ես խնդրել եմ չգնալ։ Նա պարզապես անձնական նկատառումներով, քանի որ մեկ ուրիշ անձ գնում էր, ինքը հավատարմության նկատառումներով որոշեց գնալ, այն դեպքում, որ ես արդեն չգիտեի ոնց խնդրել, որ նա չգնա, քանի որ պրոֆեսիոնալ է։ Բայց եթե նա համարում է, որ այդ հավատարմությունը մեկ այլ անձին, որը, իրոք, պետք է գնար, ավելի կարեւոր է, քան գործը, դա նրա ընտրությունն է», - ասել էր այն ժամանակ դեռ նորաթուխ նախարար Արսեն Թորոսյանը։ Մելիք-Նուբարյանը վերջին օրերին նկատելիորեն ակտիվացել է, համավարակի թեմայով տարբեր հարթակներով հարցազրույցներ տալով՝ հիմնականում չեզոք գնահատականներ տալով կորոնավիրուսի դեմ ԱՆ ծավալած պայքարին: 

Երկրորդ թեկնածուն հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Նրանք համերկրացիներ են: Սահակյանն արդեն 7 տարի է՝ ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը: Բացի այդ՝ վիրաբուժական գործունեություն է ծավալում ԵՊԲՀ-ի Առաջին կլինիկական հիվանդանոցում: Վերջին շրջանում Սահակյանը նույնպես ակտիվացել է, սակայն, ի տարբերություն Մելիք-Նուբարյանի, շատ ավելի թիրախային է քննադատում Արսեն Թորոսյանի և ԱՆ գործելաոճը, մասնավորապես անիմաստ քայլ անվանելով մասնավոր ԲԿ-ի հանդեպ վերահսկողական լծակների փոխանցումը առողջապահության նախարարությանը: Սահակյանի հայրը, սակայն, Արտավազդ Սահակյանը, համավարակի տարածման առաջին իսկ օրերին ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով ըստ էության, զորակցում էր կառավարությանը, կոչ անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար: Արտավազդ Սահակյանը 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվել էր պատգամավորի թեկնածու Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում՝ ՀՅԴ վարկանիշային ցուցակով։ 

Կա նաև Արսեն Թորոսյանին փոխարինող երրորդ հավանական թեկնածուն: Հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը այդ պաշտոնում տեսնում է Ասատուր Ասատրյանին` «Նատալի ֆարմի» երբեմնի եւ «Աստղիկ» հիվանդանոցի այժմյան տնօրենին, որը «համատեղությամբ» Ալեքսանյանի քրոջ ամուսինն է: Ալեքսանյանը կնոջ եղբոր համար այդ պաշտոնը փորձում էր կորզել նաև 2018-ին, երբ ի վերջո Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ առավ Արսեն Թորոսյանի վրա: Սամվել Ալեքսանյանը բիզնես գործունեություն է ծավալում նաև դեղերի և հիվանդանոցային ծառայությունների շուկայում և ավելի քան շահագրգռված է այս բարձր պաշտոնում ունենալ յուրային մարդու: Ի դեպ, Թորոսյանի հեռանալու մասին խոսակցությունների ֆոնին լրատվամիջոցներին հայտնի են դարձել որոշ դրվագներ, որոնք առնչվում են մի քանի ԲԿ-ներից ստացված կորոնավիրուսի տվյալների կեղծման հետ: Դրվագներից մեկով թեման առնչվում է հատկապես երևանյան ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներին ու ԿՏ հետազոտությունների իբր ուռճացված թվերին: Ընդ որում, այս ամենի մեջ, ըստ մամուլի, թաթախվել են Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ը, Նորքի ինֆեկցիոն կենտրոնը և ևս մեկ կենտրոն, բայց զարմանալիորեն իրեն հեռու է պահել խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն: Ուշագրավ է, որ Ալեքսանյանը չի մտել իշխանության ներկայացուցիչների հետ խաղի մեջ, թերևս նա զգալով Թորոսյանի մոտալուտ հեռանալը փորձել է այսպիսով մաքուր պահել ԱՆ նախարարի իր ապագա թեկնածուն: 

Արսեն Թորոսյանի արձակուրդին դեռ 17 օր կա և այդ ընթացքում կարող են ի հայտ գալ նրան փոխարինելուն հավակնող նոր թեկնածուներ, սակայն հաշվի առնելով, թե ովքեր են կանգնած վերը նշված երեք թեկնածուների թիկունքին և զբաղվում նրանց լոբբինգով, կարելի է վաստահորեն պնդել, որ եթե Թորոսյանին փոխարինելու հարցը միս ու արյուն ստանա, ապա ընտրությունը կանգ է առնելու հենց այս թեկնածուներից մեկի վրա…

Ադրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ Լույս չի լինելու Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը ( 17 հուլիս)Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
Ամենադիտված