«Բարսելոնան» չի ցանկանում գործը դատարան հասցնել և մտադիր է վաճառել Մեսսիին․ AS
ՍՊՈՐՏԻսպանական «Բարսելոնան» մտադիր չէ գործը հասցնել դատարան և մտադիր է վաճառել թիմի ավագ Լիոնել Մեսսիին, գրում է AS֊ը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեսսին «Բարսելոնային» հայտնել է ակումբի հետ գործող պայմանագիրը դադարեցնելու ցանկության մասին: Մեսսին ցանկանում է օգտվել իր պայմանագրում նախատեսված դրույթներից, որը թույլ է տալիս յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին միակողմանիորեն դադարեցնել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: «Բարսելոնան» պնդում է, որ Մեսսիի տրանսֆերը ամենաթանկն է աշխարհում։