Ձկնորսը բռնել է ընձառյուծային պտերիգոպլիխտ՝ տարակուսանքի մեջ գցելով գիտնականներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի Տելանգանա նահանգի Խամմամ քաղաքում տղամարդն ընձառյուծային պտերիգոպլիխտ (Pterygoplichthys pardalis) տեսակի ձուկ է բռնել:
Օգոստոսի 23-ին Դեգալա Վերայյան բռնել է 600 գրամ քաշ ունեցող ձուկ: Ձկնորսը նշել է, որ նախկինում երբեք նման ձուկ չի տեսել: Դեպքը տարակուսանքի մեջ է գցել ինչպես բնակիչներին, այնպես էլ՝ գիտնականներին: Ծովային ձկնորսության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Ջո Կիժակուդանը հայտնել է, որ Հնդկաստանի ափամերձ ջրերում նման տեսակի ձուկ չի լինում:
Ընձառյուծային պտերիգոպլիխտը (Pterygoplichthys pardalis) ճառագայթալողակ ձկների տեսակ է, ներկայացուցիչները ունենում են միջինը 42,3 սմ երկարություն: Այս տեսակը հեշտությամբ է ադապտացվում միջավայրի փոփոխվող պայմաններին: Ձուկը լայնորեն տարածված է Հարավային Ամերիկայում՝ Ամազոն գետի ավազանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը