Ազգերի լիգա. Լևանդովսկին չի օգնի Լեհաստանի հավաքականին
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Լեհաստանի ազգային հավաքականին չի օգնի Ազգերի լիգայի մեկնարկային 2 տուրերի խաղերում, հաղորդում է Bild-ը:
Լեհաստանի հավաքականի մարզչական շտաբը որոշել է հանգտսանալու հնարավորություն տալ 32-ամյա ֆուտբոլիստին:
Սեպտեմբերի 4-ին լեհերը կհյուրընկալվելն Հոլանդիայի հավաքականին, իսկ 3 օր անց՝ Բոսնիա-Հերցեգովինային:
Ավարտված մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրեց 47 հանդիպում և դարձավ 55 գոլի հեղինակ: Նա պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում գրանցեց տրեբլ և լավագույն ռմբարկու ճանաչվեց բոլոր մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Բունդեսլիգա և Գերմանիայի գավաթի խաղարկություն):