Օգոստոսը վերջին ճիգերն է գործադրում. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕդերևութաբանների կանխատեսումներով` օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 29-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում նույնպես մինչև օգոստոսի 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կտատանվի +25...+27, երեկոյան` +22...+24 աստիճանի սահմաններում։