Ինչպես ճանաչել տոքսիկ հարաբերություններն ու ազատվել դրանցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆToxic Parents նախագծի հեղինակ հոգեբան Եվգենիա Բոգդանովան առաջադրել է տոքսիկ հարաբերություններին բնորոշ 10 առանձնահատկություն՝
- Զուգընկերը մշտապես փորձում է Ձեզ կառավարել
- Պարբերաբար տեղին և անտեղի դժգոհություններ է հայտնում
- Հաճախ Ձեր հանդեպ տածած սիրո և հոգատարության քողի տակ ագրեսիայի և խանդի տեսարաններ է սարքում
- Մշտապես պահանջներ է դնում, բայց երբեք չի կատարում Ձեր խնդրանքները
- Ձգտում է Ձեզ վերափոխել և (կամ) իր կարծիքը պարտադրել
- Հաճախ ծաղրում է
- Համեմատում է ուրիշների հետ՝ հասկացնելով, որ նրանք ավելի լավն են
- Չի արժևորում Ձեր զգացմունքները
- Մշտապես շեշտում է, որ անցյալում (նախքան Ձեզ հանդիպելը) ամեն ինչ շատ ավելի լավ էր
- Հաճախ նեղացած ձևանալով՝ ուշադրություն է պահանջում:

Հոգեբանը նշում է, որ շատ դեպքերում կանայք վախենում են հարաբերությունները խզելուց, որի պատճառներից են, մասնավորապես՝ զուգընկերոջ կողմից նրանց ինքնագնահատականի իջեցումը և մենակ մնալու վախը:
Եվգենիայի խոսքերով՝ այսպիսի տղամարդկանց սովորաբար ընտրում են տոքսիկ ծնողներ ունեցող կանայք, քանի որ նրանք մանկուց սովոր են նման հարաբերությունների:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: