Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլսարի հարցը Փաշինյանի համար՝ փորձաքար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրականում Ամուլսարի շահագործման խնդիրը վաղուց դուրս է եկել միայն բնապահպանական թեմա լինելուց և դարձել է փորձաքար նոր իշխանությունների համար: Ու, թեև իշխանափոխությունից հետո հույս կար, որ փաշինյանական կառավարությունն, այնուամենայնիվ, կկարողանա իր մեջ ուժ գտնել ու ի շահ ժողովրդի կտրուկ որոշում կայացնել, բայց գնալով մարում են այդ հույսերը, է՛լ ավելի մեծացնելով անորոշությունները այդ և դրանից բխող այլ հարցերի շուրջ: Հարցի լուծման վրա փոքր-ինչ հույսի ալիք արթնացավ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին Շրջակա միջավայրի նախարար նշանակելուց հետո: Ամուլսարի պահապանները, սակայն, միայն իրենց վրա են հույսը դնում ու շարունակում են պահանջել, որ նախկին իշխանությունների կողմից տրամադրված ՇՄԱԳ-ը չեղյալ համարվի, քանի որ, նույնիսկ, կառավարության կողմից պատվիրված ուսումնասիրության արդյունքներով էր պարզվել, որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա:

Հիշեցնենք, որ կառավարության պատվիրած փորձաքննության համար 400 հազար դոլար վճարվեց «Էլարդ» ընկերությանը, որի եզրակացության մեջ պարզ ասվում էր, որ ներկայիս ՇՄԱԳ-ով հնարավոր չի լինի բոլոր ռիսկերը կառավարել և ծրագիրն անվնաս իրականացնել: Հիմա հասարակությունը շարունակում է կառավարությունից հստակ քայլեր ձեռնարկել և կատարել այն խոստումը, որ, եթե փորձաքննությամբ պարզվի, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, ապա կառավարությունը ուժը կորցրած կճանաչի հինը:

Ի դեպ այս տեսակետը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս, տարբեր առիթներով, բազմիցս հայտարարել է, բայց մինչ օրս այս ուղղությամբ որևէ լուրջ քայլ այդպես էլ չի իրականացվել: Ինչո՞ւ իշխանությունը վճռական չէ այս հարցում, պարզ չէ, բայց որ այդ դարձել է փաշինյանական իշխանության դեմ օգտագործվող հակաքարոզչության թեմա՝ միանշանակ է: Ու, եթե Փաշինյանն այս հարցում վճռական քայլեր չձեռնարկի, ապա Ամուլսարի հարցը կարող է դառնալ դժգոհությունների նոր ճակատի ձևավորման պատճառ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

 

Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Դավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնՄոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարարՌաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը Նիդեռլանդների ԶՈՒ ղեկավարը հնարավոր է համարել երկրի մասնակցությունն Ուկրաինայում հնարավոր առաքելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում (լուսանկարներ) Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 158-րդ տեղը The Guardian-ն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում Ջեյ Դի Վենսի համար փռված գորգին Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան Համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել Ռոսկոմնադզորը սկսելու է սահմանափակել Telegram-ը2025թ-ին Հայաստանից ապաստան է խնդրել Ադրբեջանի 1 քաղաքացիԵրեխայի դրամական աջակցության մասինԵպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է․ Մայր աթոռՀռոմի պապն Ուկրաինա է ուղարկել գեներատորներ, դեղորայք և պարենամթերք Եղիշե Մելիքյանը հետևել է Ուրարտու – Լոկոմոտիվ Մոսկվա հանդիպմանը Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեց Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը Ցիկլոն է ներթափանցում․ կլինեն զգալի տեղումներՌուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում է Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզումՎարորդական իրավունքից զրկման կարգը կփոփոխվի Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա 1 զոհ, 1 վիրավորՓոփոխություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ․ նախագիծ «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Ճապոնիան մտադիր է միանալ Ուկրաինային աջակցող PURL նախաձեռնությանը Ուժգին երկրաշարժ՝ ՌուսաստանումՌուսներին կոչ են անում վերադառնալ Հայաստան Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել Արտաքին գործերի նախարարությունում կանխատեսել են, որ ԵՄ-ն կպահանջի, որ Հայաստանը աջակցի իր հակառուսական քաղաքականությանըԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր Ջրանջատումներ կլինենՄասնագետը գնահատել է Հայաստանի ռիսկերը տրանսպորտային միջանցքների մրցակցության պայմաններում Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ. «Փաստ»TRIPP միջանցքում միասնական էներգետիկ համակարգի գերակա նպատակը դրա մեկուսացումն է Ռուսաստանից Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերը գրավել են ադրբեջանական Մալիբեյլի գյուղը. պատմության այս օրը (10 փետրվար)ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ վարորդը հանկարծամահ է եղել․ կա վիրավոր Ժողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ «Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով «Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Սաստիկ բքի, ձյան պատճառով ճանապարհները փակվում են Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ»Ի՞նչ եղանակ կլինի փետրվարի 10-14-ըՌուբլին թանկացավԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ»Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության. «Փաստ»
Ամենադիտված