Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ գերլարված է, այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք. ՀԲՃ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ գերլարված է: Այս մասին գրված է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում:
«Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ գերլարված է։ Մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։
Ամուլսարից կեսգիշերին կանչում են օգնության։
Տեղում ոստիկանները Լիդիանի տեխնիկան են պաշտպանում»,- գրված է էջում: