Հայտնի են կորոնավիրուսի հիմնական փոխանցողները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում Մասաչուսեթս նահանգի ընդհանուր հիվանդանոցի և Մասաչուսեթսի մանկական հիվանդանոցի մասնագետները բացահայտել են, որ մեծահասակների շրջանում կորոնավիրուսային համաճարակի գլխավոր փոխանցողները երեխաներն ու պատանիներն են: Այս մասին հաղորդվել է Journal of Pediatrics-ի հոդվածներից մեկում:
Հետազոտությանը մասնակցել է 0-22 տարեկան 192 երեխա և պատանի: Նրանցից 49-ի մոտ ախտորոշվել է COVID-19, իսկ մյուս 18-ն ավելի ուշ են վարակվել: Պարզվել է, որ վարակված երեխաներն ունեն վիրուսի զգալիորեն ավելի բարձր մակարդակ, քան ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում COVID-19-ի բուժման համար հոսպիտալացված մեծահասակները: Վարակն առողջ մարդուն փոխանցելու գլխավոր գործոնը դրա բարձր մակարդակի առկայությունն է:
Երեխաների ու պատանիների մոտ դրսևորվող COVID-19-ին բնորոշ ախտանշանները (ջերմություն, հազ, հարբուխ) հաճախ համընկնում են տարածված հիվանդությունների հետ, ինչպիսիք են գրիպն ու մրսածությունը: Սա դժվարացնում է կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված հիվանդության ճշգրիտ ախտորոշումը:
Հետազոտողները վիճարկել են վարկածը, որի համաձայն՝ երեխաների ու պատանիների վարակման կամ նրանց մոտ լուրջ հիվանդության զարգացման հավանականությունը ցածր է, քանի որ երեխաներն ու պատանիները COVID-19-ի համար մեծահասակներից ավելի քիչ իմունային ընկալիչներ ունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: