Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը. քննարկվել է նաև կրթօջախների վերաբացման հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը:

Հանրապետությունում տիրող նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ներկայացրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։ Վերջինս, մասնավորապես, նշել է, որ նախօրեին մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ, և այժմ իրականացվում են համապատասխան քայլեր վարակակիրների շփման շրջանակները ճշտելու ուղղությամբ։

Անդրադառնալով նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման հարցին՝ պարետը նշել է, որ համավարակի կառավարելի իրավիճակի դեպքում հանրակրթական դպրոցներում դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 14-ին, իսկ բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Մագիստրատուրայում սողովորողների համար կպահպանվի ուսուցման առցանց ռեժիմը: Ժ. Միրզոյանի խոսքով՝ արդեն աշխատանքներ են տարվում կրթօջախներն անհրաժեշտ ախտահանիչ նյութերով, ջերմաչափերով ապահովելու ուղղությամբ։

Նոր կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման գործընթացը և բուժում ստացող քաղաքացիների առողջական վիճակը ներկայացրել է ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը։ Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ բուժում է ստանում 11 քաղաքացի։

 

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի զեկույցի համաձայն՝ Պաշտպանության բանակում տիրող համավարակային իրավիճակը կայուն է և կառավարելի․ կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին ուժեղացնել համավարակի դեմ պայքարը, խստացնել վերահսկողությունը և շարունակել միջոցներ ձեռնարկել հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ։
Անդրադառնալով կառավարության որոշ անդամների կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերին՝ նախագահը նշել է, որ այդ կապակցությամբ երեկ խիստ նկատողություն է հայտարարել մի շարք գերատեսչությունների ղեկավարների: Նա անհասկանալի և անընդունելի է համարել նաև այն քաղաքական գործիչների վարքագիծը, որոնք Ազգային ժողովի նիստերին մասնակցում են առանց դիմակի, իսկ նախընտրական շրջանում իշխանություններից պահանջում էին հետաձգել ընտրությունները համավարակի ռիսկերի հետ կապված կամ ցուցադրաբար դիմակներ էին բաժանում քաղաքացիներին:

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործում դժվար է լինելու հաջողության հասնել՝ տույժեր կիրառելով միայն պետական համակարգի աշխատողների հանդեպ:

«Հանրակրթական դպրոցների, բուհերի վերաբացման պայմաններում արդյունավետ պայքար իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու բոլորի միասնական ջանքերի գործադրումը: Համավարակի հետ կապված ռիսկերը չեն նվազել և դրա համար պետք է շարունակել խստորեն պահպանել բոլոր սահմանված կանոնները», - նշել է երկրի ղեկավարը:

Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ Լույս չի լինելու Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը ( 17 հուլիս)Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Ամենադիտված