Բիլ Գեյթս. «COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերը իդեալական չեն լինելու»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲիլ Գեյթսը Bloomberg-ին տրված հարցազրույցում հաղորդել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարածմանը կարելի է սպասել 2020 թվականի ավարտին, բայց միառժամանակ նրա արդյունավետությունը հարցականի տակ կլինի:
«Առաջին պատվաստանյութն իդեալականից հեռու է լինելու՝ հիվանդության տարածման և դրա փոխանցման առումով: Նրա ազդեցությունը տևական չի լինի, ուստի այն կկիրառվի զարգացած երկրներում՝ որպես ժամանակավոր միջոց»,- ասել է Բ. Գեյթսը: Նա նաև հավելել է, որ մեծ հաջողություն կլինի անգամ ժամանակավոր պատվաստանյութի ստեղծումը, եթե դա լինի մինչև տարեվերջ:
Խոսակցություններին, իբրև ինքը ֆինանսավորում է պատվաստանյութի ստեղծումը հետագայում դրա օգնությամբ մարդկությանը կառավարելու նպատակով, Գեյթսը պատասխանել է. «Մարդիկ վերաիմաստավորում են իմ՝ պատվաստանյութերի հետ կապված լինելու փաստը. հիմա կյանքեր փրկելու նպատակով փող տալու փոխարեն ես փող եմ վաստակում մարդկային կյանքեր խլելով: Եթե սա մարդկանց շփոթեցնում և ապաքաջալերում է պատվաստվել, ապա դա շատ մեծ խնդիր է»:
Նյութը հրապարակման հանձնեց 1or.am կայքը: