Ինչպե՞ս սովորել տեսնել սեփական արժանիքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեփական առավելությունների իմացությունը շատ կարևոր է: Ինքնազարգացումն ավելի հեշտ է, երբ իմանում ենք՝ որոնք են մեր ուժեղ կողմերը:
Առաջարկում ենք վարժություն, որը կօգնի Ձեզ՝ սեփական արժանիքները բացահայտելու հարցում:
Երկու շաբաթվա ընթացքում ամեն օր գրեք 10 արժանիք, որոնք ունեք: Դրանք չպետք է կրկնվեն. ամեն օր պետք է նոր արժանիքներ գրեք: Առաջադրանքն այնքան էլ հեշտ չէ, և 3-րդ օրվանից հնարավոր է չիմանաք՝ ինչ գրել: Այդ դեպքում դուք կարող եք՝
v Հանձնվել – հանձնվելու կարողությունը նույնպես կարող եք ավելացնել ցուցակին, որը ենթադրում է հանգիստ կերպով առաջադրանքը կիսատ թողնել և առաջ շարժվել,
v Շարունակել – անցնել այս բարդ «փորձությունը» և այնուամենայնիվ, գտնել ևս 10 առավելություն: Այս փուլը հաղթահարելուց հետո մյուս օրերի ընթացքում 10-ական արժանիք գտնելու գործընթացը շատ ավելի հեշտ է լինում:
Չհանձնվելու դեպքում Դուք կունենաք Ձեր 140 արժանիքների ցուցակը, որը կարող եք դնել գրասեղանին՝ ամեն օր Ձեր ուժեղ կողմերը աչքի առաջ ունենալու համար, ինչը կարող է մոտիվացիա հանդիսանալ հաջողությունների հասնելու ճանապարհին:
Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am կայքը: