Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գալուստ Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովն այցելեցին հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին

ՎԻԴԵՈ

Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին այսօր՝ օգոստոսի 17-ին, այցելել են ՀՀԿ-ականներ Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանովը։

Գալուստ Սահակյանը առանձնազրույց ունեցավ Հակոբկոխյանի հետ. իր աջակցություն հայտնեց նրան։

«Դու պայքարիր հանուն ազգի, պետության համար։ Մնացածներս էսօր կանք, վաղը՝ չկանք։ Դու գործ ես կատարում, որն անմահացնելու է ժամանակին մեր ժողովրդին։ Չեմ հարցնում՝ ինչու ես նստել, ինչ խնդիրներ ունես, որովհետեւ այն խնդիրները, որոնք մարդու մոտ առաջանում են, մարդը մինչեւ վերջ առաջ է գնում։ Հիշում ես չէ՞, որ իրար հետ հաց էինք ուտում, քայլում էինք»,- ասաց Գալուստ Սահակյանը։

«Քայլելը չեմ հիշում, որովհետեւ քայլում է Նիկոլը»,- արձագանքեց Հակոբկոխյանը։

Սահակյանն էլ նշեց, որ Հակոբկոխյանի պայքարը ժողովրդի պայքարն է. «Ինչը վերաբերում է իշխանություններին, դրանք խնդիրներ են, որոնք հարավետ չեն. գալիս ու գնում են. ինձանից սկսած, մյուսով վերջացնելով։ Քո անունը սրբությամբ կնշվի մեր քաղաքական օրակարգում»։

Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք Հակոբոխյանի պահանջի, գաղափարի կողքին են եւ աջակցում են նրան. «Երկուսուկես տարի շարունակ պայքարում ենք այս ապազգային, հակապետական ռեժիմի դեմ։ Կարեւոր է ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաեւ մարզական, մակութային, գիտական աշխարհի ներկայացուցիչները իրենց խոսքը բարձրացնեն այս հակապետական ռեժիմի գործողությունների դեմ։ Հակոբկոխյանը մեր ազգի մարզական լեգենդներից մեկն է։ Մենք կողմ ենք ազգայինին եւ դեմ ենք ապազգայինին»։

Հարցին՝ արդյոք ինքը հորդորե՞լ է Հակոբկոխյանին՝ դադարեցնել հացադուլը, Շարմազանովն ասաց. «Ես նրան խնդրեցի, որ ինքը հետեւի իր առողջությանը, նա էլ նշեց, որ ինքն այսօր շատ ավելի առողջ է, քան երբեւէ։ Նա ասաց, որ կարեւորն իր հոգեւոր առողջությունն է»։

Վահրամ Բաղդասարյանը նույնպես իր աջակցությունը հայտնեց Հակոբկոխյանին։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ համամիտ է Հակոբկոխյանի բարձրացրած հարցերի հետ.

«Մենք 45 տարվա դահլիճային ընկերներ ենք։ Ես պատրավոր եմ, պետք է գայի եւ զրուցեի, երեկոյան նույնպես կգամ։ Բռնցքամարտի աշխարհն է անհանգստացած, որովհետեւ ինքը հասարակ դեմք չի միայն համաշխարհային բռնցքամարտում։ Նրանք պետք է գիտակցեն, թե ուր են գնում, ինչի է տանում դա։ Հազարամյակների պատմության մեջ մեր ամրությունը, ավանդույթները եւ ազգային արժեքներ կերտած ազգն այսօր մեկ հարվածով ուզում ենք հրաժարվել այդ ամենից։ Ես համաձայն եմ Իսոյի բարձրացրած հարցերի հետ»։

Բաղդասարյանը նշեց, որ այդ չափորոշիչներն առաջարկողները գուցե անփորձ են. «Մենք պետք է հասցնենք տեղ, գուցե անփորձ են, չեն հասկանում։ Նրանք եթե չգիտեն, ապա ետք է բացատրվի, թե հայկական արմատները որտեղից են եկել։ Այդ արժեքների շնորհիվ է, որ մենք կարողացել ենք պահպանել»։

Նշենք, որ այսօր Իսրայել Հակոբկոխյանին է մոտեցել շտապօգնության մեքենան եւ բուժզննում իրականացրել։

Հակոբկոխյանին են այցելել նաեւ իր գործընկերները։

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը 5 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։

Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի,  Լանզարոտեյի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման եւ այլ խնդիրների:

Հորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ
Ամենադիտված