ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հայրը երկու ամսական երեխային գլխիվայր թափահարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռավել մանրամասն՝Այստեղ
Սոչիում ձերբակալել են երեխային գլխիվայր թափահարած ծնողներին, հայտնում է РИА Новости-ն Երեխայի ծնողների ինքնությունը պարզվել է, հայրը 35-ամյա մոսկվաբնակ տղամարդ է, մայրը` Բելգորոդի 27-ամա բնակչուհի: Նրանք ապրել են անտառում տեղադրված վրանում: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նրանք ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց տեղափոխել բաժանմունք և արձանագրություններ կազմել վերջիններիս դեմ՝ «Ոստիկանության աշխատակցի օրինական հրահանգներին չենթարկվելու» հոդվածով: Դատարանը նրանց վարչական կալանքի է ուղարկել 10 օրով: