Հայտնի է՝ ով է Մանչեսթեր Սիթի-Լիոն հանդիպման լավագույն ֆուտբոլիստը
ՍՊՈՐՏ«Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման (3-1) լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Դեմբելեն փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին և կարողացավ դուբլ ձևակերպել: Նա գոլի հեղինակ դարձավ հանդիպման 79-րդ և 87-րդ րոպեներին և նրա գոլերը ֆրանսիական ակումբին դուրս բերեցին հաջորդ փուլ:
Կիսաեզրափակչում «Լիոնը» կհանդիպի «Բավարիայի» հետ: