Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն  է տարվում՝ պարզելու ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

2020 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող պայթուցիկ սարքի միջոցով իրականացրել է պայթյուն, որի հետևանքով  վնասվել են ոստիկանության շենքի պատերը և աշխատասենյակների պատուհանների ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռնակի օղակ և դրա բաղկացուցիչ դետալ:

Կատարվում է նախաքննություն։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մայիսի 9-ի շքերթը անպայման կկայանա. ՊեսկովԹուրքիան հրաժարվել է տրամադրել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի թռիչքի համար Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են Արբաթ գյուղում կատարված բնակարանային գողությունները Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Լիբանանում «Հզբոլլահի» 1000 օբյեկտ է ոչնչացվել. Իսրայելի բանակ ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ. Սպիտակ տուն Կովկասի մահմեդականների վարչությունը հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Զելենսկին Իսրայելին սպառնացել է պատժամիջոցներով Աշնանից ՀՀ–ում անձնագրերը կլինեն կարմիր․ ինչ փոփոխություն է լինելուԻրավապաշտպանը՝ Ռուբեն Վարդանյանի կալանավայրի փոփոխության և ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու հնարավոր այցի մասին Լոռու քրեական ոստիկանները ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանովՀայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում«Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա. «Հիբրիդային» փուչիկը կպայթի»Պատգամավոր Վոլոդացկի. Հայաստանը վտանգում է անվերադարձ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետՀայաստանը խաչմերուկում. ԵԱՏՄ-ի և ԵՄ–ի հետ ինտեգրման դրական և բացասական կողմերըԱվելին, քան լեռ. իմաստային կենտրոն, որտեղ միավորվում են պատմությունը, հավատը և մարդկային գոյության մասին հիմնարար պատկերացումները. «Փաստ»Գագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում ԿՀՎ-ի մեթոդականների ոճով մաքրումներ. Փաշինյանը ընտրություններից առաջ վերացնում է անհարմար հակառակորդներին Ողբերգական վթար՝ Սյունիքում. 1-ամյա երեխա է մաhացելԱկնհայտ անհամապատասխան «կոստյումի» ամենահավանական ծանր հեռանկարները . «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Վթար․ երկար ժամանակ ջուր չի լինի «Թրամփի ճանապարհն» ընկել է Իրանի գերության մեջ. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԾնվել է նշանավոր դերասանուհի Արուս Ոսկանյանը․ պատմության այս օրը (28 ապրիլ)«Մա՛մ, իրենց մնա իրենց հրադադարը, այնքան ընկերներ ու հրամանատարներ ենք կորցրել». կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մատաղիսում. «Փաստ»Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց տվյալները կմեկտեղվեն շտեմարանում. նախագիծ. «Փաստ»1 զոհ, 3 վիրավոր․ ՃՏՊ ՍյունիքումՄահացել է «Հայբուսակ»-ի ռեկտոր Սուրեն Հարությունյանը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ»«Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ»Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ»Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ»Չափանիշներն ու որոշումները կայացվում են համատեղ. «Ժողովուրդ» Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ»Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը. «Հրապարակ» Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Կանդազը արցախցիների համար հեղինակություն է․ «Հրապարակ» «Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ» Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ»Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն Ավտովթար՝ ԵրևանումԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ
Ամենադիտված