Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ: «4000 անգամ» աճել է նաև պոպուլիզմի և բացարձակ անունակ կառավարման արդյունքում ձևավորված հասարակաքաղաքական, տնտեսական, արտաքին և անվտանգային ռիսկերը: Ինչու՞ , որովհետև ինչպիսի «սկզբունքնեով», «խորությամբ» և «նարատիվներով» կառավարվում է համավարակը, այդպիսի որակներով էլ կառավարվում է ողջ երկիրը:
........................................................
Երբ դեռևս մարտ ամսին Վարչապետը հայտարարեց, որ համաճարակով պայմանավորված ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ ստեղծում է նաև նոր հնարավորություններ, շատերը լուրջ չհամարեցին՝ դիտարկելով այն որպես իրավիճակի ոչ սթափ գնահատման, ժողովրդին պոպուլիզմի հերթական չափաքանակի մատուցման և դատարկ խոստումներով ու հույսերով կերակրելու հերթական անհաջող փորձ: Մինչդեռ, անցած ամիսներին տեղի ունեցած գործընթացների անգամ հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ իսկապես, այս ճգնաժամը իշխանությունների համար հրաշալի հնարավորություն էր սեփական նեղ խմբակային շահերն իրացնելու և խնդիրները լուծելու համար:

Այսօր հասարակության գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ արտակարգ դրությունն ամենեևին կապ չունի համաճարակի դեմ պայքարի իրականացման հետ: Նման օբյեկտիվ կարծիքի ձևավորման հիմքերը տվել են հենց նույն իշխանությունները, ովքեր, օգտվելով համավարակի, իրենց իսկ խոսքով ասած, ընձեռած հնարավորություններից, արտակարգ դրության անցած ժամանակահատվածն օգտագործել են բացառապես իրենց քաղաքական շահերն իրացնելու և սեփական իշխանությունն ամրապնդելու համար՝ ժողովրդին լրիվ միայնակ թողնելով համավարակի դեմ պայքարում։ Եվ այս ամենը զուգակցվել է ձևական կարանտինային միջոցառումներով, խիստ վիճահարույց պարտադրանքներով, իրենց արդյունավետությունը դեռևս որևէ կերպ չհիմնավորած գործողություններով: Դրանց տրամաբանական հետևանք է այն, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ, իսկ մահվան դեպքերը՝ 600 անգամ։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ միայն արտակարգ դրությամբ չեն պայքարում համավարակի դեմ։ Արդյո՞ք այս 4 ամիսների ընթացքում որևէ պատասխանատու չի թերացել իր աշխատանքներում, որ չի հեռացվել ու փոխարինվել նորով: Եթե ոչ, ապա ինչու՞ են մեր ցուցանիշներն այսքան աննախադեպ խայտառակ:

Արտակարգ դրության առաջին օրերին, երբ ողջամիտ ու իրենց գործի գիտակ մասնագետները սթափության կոչեր էին հնչեցնում և իշխանություններին ու ժողովրդին հորդորում լուրջ վերաբերվել այս արհավիրքին ու վարչական գործիքների միջոցով իրական կարանտին ապահովել երկրում, կանխատեսելով հակառակ դեպքում խիստ անցանկալի զարգացումներ, իշխանությունների պահանջով նման գրառումները հեռացվում էին, իսկ կոչերը լռեցվում՝ խուճապ չառաջացնելու համար։ Ավելին, առողջապահության պատասխանատուները վստահեցնում էին, որ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է և որևէ վտանգ չկա՝ հասարակությանը չհիմնավորված հանգստության ազդակներ հաղորդելով ու թուլացնելով մարդկանց զգոնությունը: Ի դեպ, դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ համավարակը դեռևս կառավարելի էր, դուրս չէր եկել վերահսկողությունից և միանգամայն հնարավոր էր էականորեն զսպել դրա տարածման տեմպերը:

Արդյունքում, այսօր ունենք ոչ միայն նման խայտառակ ցուցանիշներ, այլև ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ու մռայլ կանխատեսումներ: Արդյոք տեղի ունեցածը ընդգծված դիլետանտիզմի և ինքնավստահ տգիտության, թե, այնումանեյանիվ, գիտակցված նպատակադրումների հետևանք էր: Համավարակի դեմ պայքարի անցած ժամանակահատվածում իշխանությունների իրականացրած գործողություններում կարելի է նկատել մեկ օրինաչափություն:

Շատ դեպքերում իրականացվել են բնույթով արդարացված ու անհրաժեշտ, սակայն ժամանակային առումով ուշացած քայլեր՝ դրանով իսկ գրեթե զրոյացնելով դրանցից հնարավոր էֆեկտը: Երբ տեղի ունեցած փաստերը և առողջապահության պատասխանատուների այս ընթացքում դրսևորած վարքագիծը համադրում ենք, ապա հարցերն ու կասկածներն ավելի են խորանում: Ի դեպ, այօր ամենամեծ խուճապ առաջացնողն անցած ամիսներին պարբերաբար սեփական կարծիքը փոխող ու դա հասարակությանը որպես վերջին ատյանի ճշմարտություն մատուցող, ազատ ժամերին քաղաքական գրառումներ կատարող ու քաղաքական գործունեություն ծավալող առողջապահության նախարարն է, ով, իմ կարծիքով, այսօր իր ներկայությամբ առողջապահության համակարգի և հասարակության առաջ կանգնած ամենամեծ վտանգն է։

Եվ այս ամենն այն դեպքում, երբ մենք անգամ չգիտենք թե ուր ենք հասել, համավարակի տարածման որ փուլում ենք գտնվում ու ինչ է դեռ մեզ սպասվում։
Իսկ այս ընթացքում, պատեհ ու անպատեհ առիթով իրենց ունեցած լեգիտիմությունն ու ժողովրդի 80 տոկոսանոց վստահությունը թմբակահարող, բացառապես մեկ մարդու շնորհիվ խորհրդարանում հայտնված ու իրենց ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչ հռչակած բացարձակ անօրգանական քաղաքական միավորման տարբեր ներկայացուցիչներ մեկը մյուսից անտաղանդ քայլերով փորձում են լուծել սահմանադրական դատարանի անդամներին գործից հանելու ու իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու անհաջող փորձերը՝ դրանք զուգակցելով տարբեր խնդրահարույց կոնվենցիաներ ու օրենքների նախագծեր անցկացնելով։ Իսկ գործադիր իշխանությունը, կտրվելով համավարակի ճիրաններում գտնվող երկրում տիրող տագնապալի իրավիճակից, հրճվում է ճանապարհաշինարարակական աշխատանքներով՝ կառուցելով «նորովի Հայաստանը»:

Արդյո՞ք պետք էր ավելին ակնկալել մեկ կառավարությունից, որի ղեկավարի համար տնտեսական հեղափոխությունն սկսվում և ավարտվում է ՀԴՄ տպելով, իսկ համավարակի դեմ պայքարը՝ դիմակ կրելով։ Եվ պատահական չէ, որ գլոբալ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ նման մակերեսային պատկերացումներ ունեցող իշխանությունն այսօր աննախադեպ ու խայտառակ ցուցանիշներ է գրանցում բնակչության վարակվածության ու մահացության առումով։ Դրա գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորն այն է, որ Հայաստանում համավարակի դեմ պայքարը դրվեց ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական հարթության վրա՝ այն առավելագույնս քաղաքականացնելով ու քաղաքական դիվեդինտներ հավաքելու ու անձնական խնդիրներ լուծելու նպատակադրումով, քանի որ, իրենց կարծիքով, ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ ստեղծում է նաև նոր հնարավորություններ: Երբ երկրի վարչապետը, դիմակների շուկայում առկա գնանկման և պրոֆիցիտի պատճառով քաղաքացիներին հորդորում է կրել բացառապես գործարանային արտադրության դիմակ, ապա օբյեկտիվ հարց է առաջանում. նա հանրային առողջության պահպանման պատասխանատուն է, թե՞ որոշակի շրջանակների բիզնես պարտնյորը: Արդյոք նման գործելաոճը շարքային քաղաքացու մոտ օբյեկտիվ տպավորություն չի ստեղծում, որ կրիր դիմակ կոչը ամենևին էլ բացառապես առողջապահական նկատառումներից բխող հորդոր չէ:

Անշուշտ, մեղավորներ փնտրելու կարիք չկա, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ի պաշտոնե քաղաքական ու պրոֆեսիոնալ պատասխանատվություն են ունեցել բնակչության առողջության պահպանության համար։

Հ․Գ․ Իշխանությունները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են ժողովրդին։ Եթե անգամ ժողովուրդը մեղավոր է, հարգելի իշխանավորներ, ապա հիշեք, որ ժողովրդին փոխել հնարավոր չէ։ Իսկ իշխանություններին փոխելը ոչ միայն հնարավոր է, այլև ժամանակի հարց, որքան էլ «արտակարգ դրությունը» օգտագործեք, որպես քաղաքական վահան:
#Վեհ մնացեք

Ձկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ Լույս չի լինելու Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը ( 17 հուլիս)Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
Ամենադիտված