Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Առյուծների օրը հարուստ է լինելու անհանգստացնող իրադարձություններով․ հուլիսի 9-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

յ: Զգույշ եղեք մասնագիտական գործունեության մեջ: Խնդիրները, որ այսօր հարկ կլինի լուծել կատակ չեն: Անզգուշությունը կհանգեցնի սխալների, ինչից անմիջապես կարող են օգտվել ձեր բարին չկամեցողները: Ցավոք դուք հակված եք օգնություն սպասելու, երբ հարկավոր է գործել ինքնուրույն և ականջի հետև գցելու կարևոր խորհուրդները, երբ պետք է հետևել դրանց:

Տարեց ազգակիցները կշտամբանքների հարցում ժլատ չեն լինի, բացառված չէ նաև՝ ձեր հասցեին կտրուկ արտահայտություններ լսեք: Չարժե նույն կերպ պատասխանել: Աշխատեք պահպանել խաղաղությունը, ձեր ջանքերը իզուր չեն անցնի: Շրջագայության կարող եք մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում՝ ձեռք առնելով նախազգուշական միջոցներ:

 

Ցուլ: Աշխատանքում հաջողությունները նշանակալից են: Չնկատել դրանք հնարավոր չէ: Մի բան է միայն վատ, որ ձեր հաջողությունները նկատում են ոչ միայն բարեկամները, այլև հակառակորդները, ովքեր նախանձից կսկսեն ձեր դեմ դավեր նյութել: Մյուս կողմից էլ այսօր դրական միտումների ազդեցությունն այնքան մեծ է, որ ձեզ ոչ ոք չի կարող լուրջ վնաս հասցնել: Մտերիմների հետ հարաբերությունները կդասավորվեն համաչափ և ներդաշնակ: Եթե ինչ-որ հատուկ ձգտում ունեք ռոմանտիկ, կրքոտ, նրբաճաշակ հանդիպումների, ապա հույսներդ միայն ձեզ վրա դրեք: Համարձակ եղեք: Ստեղծագործական ներուժն այնքան բարձր է, որ այդ հարցերում խնդիրներ չեք ունենա:

Երկվորյակ: Աշխատանքում հնարավոր են փոփոխություններ դեպի լավը: Օրն անցնում է արդյունավետ, ձեր ծախսած ուժն ու էներգիան իզուր չեն: Կարելի է նշանակել ամեն տեսակի հանդիպումներ: Բոլոր նրանց վրա, ում հետ գործ կունենաք այսօր, կթողնեք ամենալավ տպավորությունները: Կարելի է գնալ աշխատանքային ուղևորության: Հեռավոր մարդկանց հետ ստեղծվող կապերը բոլոր առումներով օգտակար կլինեն ձեզ համար: Հնարավոր է տարվեք ռոմանտիկայով․ հեռավորությունը չի խանգարի կրքերի ամբողջ ուժով բոցավառվելուն: Կենսական ներուժը բարձր է, բայց չափից դուրս ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ, պահպանեք ձեզ:

 

 

Խեցգետին: Դուք արժանապատվությամբ եք տանում այն մեծ պատասխանատվությունը, որ ձեր ուսերին է թողել մեկ ուրիշը, բայց և նկատում եք, որ այդ բեռը դառնում է ավելի ու ավելի ծանր: Մարդիկ, ովքեր դեռ երեկ խոստովանում էին իրենց կապվածությունը ձեզ հետ, կարծես փոխում են իրենց տեսակետը: Նրանք այսօր ավելի շատ հակառակորդների են հիշեցնում, քան բարեկամների: Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսին կարևոր հանդիպումներ նշանակելը: Օրվա այդ ժամանակահատվածում նյարդային լարվածությունը հասնում է այն աստիճանի, որ ցանկացած մանրուք կարող է ձեզ հանել հավասարակշռությունից: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ սիրած անձնավորության հետ:

 

Առյուծ: Օրը հարուստ է անհանգստացնող իրադարձություններով: Փիլիսոփայորեն մոտեցեք խնդիրներին, դա լավագույն միջոցն է լավ տրամադրությունը և հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար: Գործերում աշխատեք խուսափել թյուրիմացություններից և անհայտությունից, շատ մի տարվեք գործընկերների հետ զրույցներով, հեռու մնացեք ղեկավարության աչքից: Սա բավական է, որպեսզի զերծ մնաք անցանկալի և անտեղի ապրումներից: Տարեց ազգականները կարող են տհաճ անակնկալ մատուցել, բայց նաև դրան պետք չէ արձագանքել շատ սուր: Վեճերն ու կոնֆլիկտներն ավելի կխորացնեն եղած դժվարությունները: Փոխարենը ռոմանտիկայի առումով օրն անթերի է: Նա սիրահար Առյուծներին խոստանում է ուրախություն, փոխըմբռնում, զգացմունքների փոխադարձություն զուգընկերների հետ:

Կույս: Օրը լավատեսություն է ներշնչում: Նրա առաջին կեսին դուք կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Հետո, ցավոք, ամեն ինչ վատանում է, ծագում են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ, չեք կարողանում ժամանակին լռել, ինչի հետևանքով ձեր կարծիքը կարևոր իրադարձությունների մասին հայտնի է դառնում նրանց: Արագ զինվեք ունեցած դիվանագիտական որակներով, առանց խելացի դիվանագիտության ձեզ համար դժվար կլինի: Չնայած այն բանին, որ ծանրաբեռնվածությունները մեծ կլինեն, դուք կկարողանաք հաղթահարել դրանք: Շանս ունեք լուծելու որոշ հին խնդիրներ: Նշանի միայնակ ներկայացուցիչները, չի բացառվում՝ այսօր հասկանան, թե ինչու չեն կարողանում գտնել իրենց մյուս կեսին:

Կշեռք: Այսօր շատ դյուրահավատ եք: Մի ալարեք ստուգել ստացված տեղեկությունները: Դա կօգնի խուսափել սխալներից: Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Նշանի շատ ներկայացուցիչներ ավել շատ մտածում են անձնական խնդիրների ուղղությամբ, քան մասնագիտական: Չարակամներն ու մրցակիցները կարող են դրանից օգտվել: Հնարավոր են խնդիրներ տանը և սիրած անձնավորության հետ հարաբերություններում: Համբերությունը և այլոց թուլությունների հանդեպ հանդուրժողականությունը կօգնեն հասնել փոխըմբռնման: Չարժե հեռահար ծրագրեր մշակել. ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք դրանք փոփոխել: Այսօր ցանկալի չէ նաև խոստումներ շռայլելը:

Կարիճ: Դուք ռոմանտիկ տրամադրություն ունեք և ոչ հենց այնպես: Նշանի ներկայացուցիչներին սպասում են սիրային ուշագրավ արկածներ: Ամուսնանալ պատրաստվողներին աստղերը խոստանում են երկար և երջանիկ միություն: Օրվա առաջին կեսին ձեզնից կպահանջվեն կարևոր որոշումներ՝ այս կամ այն չափով կապված անձնական կյանքի հետ: Աստղերը խորհուրդ են տալիս լուրջ վերաբերվել ձեր հնարավորություններին և ավելորդ պահանջներ չներկայացնել զուգընկերոջը: Ներդաշնակությունը մտերիմ մարդու հետ հարաբերություններում, վստահությունը և դրական տրամադրվածությունը միայն կնպաստեն հաճելի հոգեվիճակի պահպանմանը:

Աղեղնավոր: Կարևոր որոշում կայացնելու առջև եք կանգնած: Խորհրդատուները շատ են, բայց ո՞ւմ լսել՝ չգիտեք: Կանխազգացողությունը միայն թույլ և մշուշոտ հուշումներ է հաղորդում, դուք սկսում եք կորցնել ձեզ: Բայց պետք է գործել: Լավ կշռադատեք կողմն ու դեմը, ընտրեք այն, ինչը ավելի փոքր կորուստների կհանգեցնի: Ի դեպ՝ կորուստների մասին: Շատ առարկաներ, որ հանկարծակի անհետացել էին, ամենայն հավանականությամբ, կգտնվեն: Նմանատիպ միտումներ սպասվում են նաև անձնական հարաբերություններում: Եթե որևէ մեկն այսօր ցանկանա հեռանալ ձեզնից, ապա շատ շուտ կհասկանա, որ ճիշտ չի վարվել և կվերադառնա՝ գլխին մոխիր լցնելով:

Այծեղջյուր: Վստահորեն քայլեք դեպի նպատակակետը՝ խուսափելով գայթակղություններից և չտրվելով սադրանքների: Լրջությունը լավ է ամեն ինչում: Հատկապես լրջության շնորհիվ դուք առավելության կհասնեք մրցակիցների նկատմամբ և կվնասազերծեք չարակամներին: Հրաժարվեք կասկածելի մարդկանց հետ շփումներից, գործ ունեցեք միայն նրանց հետ, ում ճանաչում եք որպես նվիրված կամ գոնե չեզոք տրամադրված մարդու: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարելի է իրականացնել ընտանիքի և սիրած անձնավորության հետ կապված ծրագրեր, վերջ տալ տարաձայնություններին և վեճերին: Արտաքին անթերի տեսքի և գործուն մտքի շնորհիվ ձեզ կհաջողվի նվաճել համակրելի անձնավորության համակ ուշադրությունը:

 

Ջրհոս: Բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Կարող են ծագել լուրջ տարաձայնություններ գործընկերների հետ, ղեկավարությունը դաժան քննադատության կենթարկի ձեր գործողությունները: Ստիպված կլինեք բացատրել, թե ինչով եք առաջնորդվել այս կամ այն արարքը կատարելիս: Դա ձեզ հաճելի չէ, բայց այլ ելք, ցավոք, չկա: Դրական կարելի է համարել միայն այն, որ դուք չեք կորցնում վստահությունը հաջողության հասնելու գործում, նույնիսկ եթե հանգամանքները դասավորվում են ամենաանցանկալի ձևով: Փողը ծախսեք հաշվենկատ, հրաժարվեք աննպատակ գնումներից:

 

Ձկներ: Ստեղծագործական ներուժը բարձր է, ինչը շատ արագ կզգացվի բոլոր ուղղություններով՝ սկսած մասնագիտական գործունեությունից, վերջացրած սիրած անձնավորության հետ հարաբերություններով: Դուք հաջողության կհասնեք բոլոր գործերում, հանուն որոնց չեք խնայի ձեր ուժերն ու ժամանակը: Ձեր բոլոր ունակություններն այսօր ի հայտ են գալիս վառ կերպով և չարժե բաց թողնել լավագույն կողմերով ներկայանալու այս հնարավորությունը: Եթե դուք ցանկանաք հիացնել և գերել որևէ մեկին, ապա այդ հարցում ոչ մի դժվարություն չեք ունենա: Շանս ունեք ստեղծելու ինչ-որ անսովոր բան կամ անսպասելիորեն լուծում գտնել հին խնդրի համար:

 

Մեկնաբանություններ

 
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԲեռլինում երիտասարդությունը դուրս է եկել ցույցի՝ բnղոքելով զորակոչի դեմՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանՖրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասինԵվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է 7.9 միլիարդ եվրոՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. ՄերցԹույլ տվեք չհավատալ հրաժարական տալու ազնիվ խոսքին. այդ մարդը ստախnս է. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏեխասյան ողբերգություն. դատարանի որոշումից ժամեր անց մայրը սպանել է 4-ամյա դստերն ու վերջ տվել իր կյանքինԾանոթ ու միարժամանակ անհայտ … Այսշտոկ խաղՀայկական բանակում նորամուծություններ են․ ինչ է փոխվում զինծառայողների համարՄասիսում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ինՆորվեգիան ու ՄԹ-ն պարեկային նավեր կտրամադրեն ՈւկրաինայինԵրևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել էԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները
Ամենադիտված