Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչով են սպանում մեր զավակներին. իսկ մենք չէի՞նք կարող ունենալ դրանցից…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական զինուժը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 23-ի կեսօրից սկսած և ապրիլի լույս 24-ի գիշերվա ընթացքում տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ էր վարել պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ: Ականանետերից, 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից տիպի հրանոթներից և այլ զինատեսակներից բացի, ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն, հերթական անգամ կիրառել էր TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ (25 արկ)
Մի փոքրիկ ճշտում. խոսքը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից (հայերեն հապավումը' ՀԿՌՀ, ռուսերեն հապավումը' РСЗА) մեր դիրքապահների ուղղությամբ TR-107 մակնիշի ռեակտիվ արկերի արձակման մասին է: TR հապավման T տառը, ամենայն հավանականությամբ, նշանակում է Թուրքիայի կամ թուրքական, R տառը' հրթիռ (roketler), իսկ 107-ը հաստատապես նշանակում է 107 միլիմետր ու ցույց է տալիս արկի տրամաչափը: Հետևաբար TR-107-ը ոչ թե ռեակտիվ արկերի արձակման կայանքի տիպը, մակնիշը կամ անվանումն է, այլ արձակման կայանքից արձակվող ռեակտիվ արկերի մակնիշը:

Ադրբեջանը մեր դիրքապահների, եթե չեմ սխալվում, նաև բնակավայրերի ուղղությամբ TR-107 ռեակտիվ արկերով հարվածները սկսեց դեռ անցյալ տարվանից: Դրանց կիրառման հետևանքով զոհ կամ զոհեր էլ ունենք: Կարծում ենք, ընթերցողներին կհետաքրքրի, թե իրենից ինչ են ներկայացնում TR-107-ը և դրա արձակման կայանքը, ինչ հնարավորություններ ունեն, որտեղի՞ց դրանք Ադրբեջանին:
Թուրքիայից 2010թ. պայմանագրով գնված T-107 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերն Ադրբեջանը հանրությանն առաջին անգամ ցուցադրել է Բաքվում 2011թ. ռազմական շքերթի ընթացքում: Այդ ժամանակ էլ նշվել է, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հեռանկարում պլանավորում է թուրքական «Ռոկետսան» ընկերության հետ 2010թ. պայմանագրով համատեղ կազմակերպել 107 և 122 միլիմետրանոց ռեակտիվ արկերի արտադրություն: Այդ արկերի համար շարժիչները պլանավորվում էր արտադրել Թուրքիայում, իսկ այնուհետև Ադրբեջանում ներսարել այնտեղ արտադրված արկերի պատյանների կամ իրանների մեջ: Հեռանկարում պլանավորվում էր կազմակերպել 122 միլիմետրանոց արկերի համար «Ռոկետսան»-ի («Сакарья») արձակման կայանքների համատեղ արտադրություն:

Բաքվում 2013թ. ռազմական շքերթի ժամանակ արդեն ցուցադրվել են ազգային արտադրության «Boran» 107 միլիմետրանոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որոնք իրենցից ներկայացնում են «Ռոկետսան» ընկերության TR-107 միլիմետրանոց ռեակտիվ արկերով թուրքական T-107 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտոնագրված տարբերակը: Սա նշանակում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ կենսագործելով 2010թ. պայմանագիրը, Թուրքիայի հետ համատեղ կամ ինքնուրույնաբար, այսինքն' սոսկ «Ռոկետսան» ընկերության տված արտոնագրով 2013թ. դրությամբ արդեն կազմակերպած է եղել թուրքական T-107 ՀԿՌՀ-երի արձակման կայանքների ադրբեջանական տարբերակի' «Boran»-ների արտադրությունը:

Համազարկային կրակի վերոնշյալ համակարգերը Բաքվի ռազմական շքերթում ցուցադրվել են «Սոբոլ» փոքր չափերի բեռնատար ավտոմեքենաների թափքին դրված, սակայն պատերազմի պայմաններում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կարող են փոխադրվել ցանկացած բեռնատար կամ մարդատար ավտոմեքենայով որպես կցորդ: Իրենց համեմատաբար փոքր չափերի շնորհիվ, տվյալ ՀԿՌՀ-երը շատ հարմար են լեռնային տեղանքում օգտագործելու համար, դյուրաշարժ են, հեշտությամբ և արագորեն կարելի է փոխել դրանց տեղը' խուսափելով արձակման վայրին ուղղորդված ականանետային կամ հրետանային պատասխան հարվածից: Թուրքական T-107 ՀԿՌՀ-երի, ինչպես նաև դրանց ադրբեջանական տարբերակի' «Boran»-ների թերությունը դրանց արկերի փոքր հեռահարությունը և ավերիչ ուժն է, թեև համակարգից հնարավոր է միաժամանակ արձակել 12 արկ, սակայն դրանց խոցման մակերեսն էապես փոքր է նույնիսկ «Գրադ» ՀԿՌՀ-երի արկերի խոցման մակերեսից:

T-107 ՀԿՌՀ-ի կամ «Boran»-ի ամեն համազարկը, այսինքն' 12 արկերի արձակումը հակառակորդի մարտադաշտ է հասցնում 100 կգ պայթուցիկ նյութ: Ռեակտիվ արկի տրամաչափը 107 միլիմետր է, ուղղորդող փողերի քանակը' 12, իսկ երկարությունը 880 մմ է: Ամբողջ համակարգի քաշը 620 կգ է, յուրաքանչյուր արկի քաշը' 19,5 կգ, յուրաքանչյուր մարտագլխիկի քաշը' 8,4 կգ, արկի թռիչքի առավելագույն հեռավորությունը' 8500-13000 մետր: Թուրքական T-107 ՀԿՌՀ-ն, իր հերթին, ստեղծված է դրանից քիչ տարբերվող չինական 107 միլիմետրանոց ТИП 63 (Type 63) ՀԿՌՀ-ի հենքի վրա, որի համազարկի տևողությունը կազմում է 7-9 վայրկյան, վերալիցքավորման տևողությունը' 3 րոպե: Կարելի է ենթադրել, որ T-107 և «Boran» ՀԿՌՀ-երի համազարկի և վերալիցքավորման տևողությունները նույնն են, ինչ չինական համակարգինը:

ТИП 63-ի ռեակտիվ արկերն ունեն պտույտի կայունացուցիչ և մարտագլխիկներ, որոնք պարունակում են կամ բրիզանտային պայթուցիկ նյութ (դրանք առավել հզոր և արտաքին ազդեցությունների նկատմամբ նշանակալիորեն պակաս զգայուն պայթուցիկ նյութեր են), կամ լցոնված են 2800 պողպատյա գնդիկներով, որոնք արկի խոցման շառավիղը հասցնում են 25 մետրի: Նույնը կամ գրեթե նույնը կարելի է ասել նաև T-107 ՀԿՌՀ-ի և «Boran»-ի վերաբերյալ: Ճիշտ է, T-107 ՀԿՌՀ-ի արկի քաշը ТИП 63-ի արկի քաշից (18 կգ) 1,5 կիլոգրամով ավելի է և կազմում է 19,5կգ, սակայն թռիչքի մեծացված հեռավորությամբ արկերի առավելագույն հեռահարությունը 4500 մետրով ավելացված ու հասցված է մինչև 13 000 մետրի, ինչը նշանակում է, որ թեև արկի ընդհանուր զանգվածի ավելացմանը, կարող է նվազեցված լինել մարտագլխիկի քաշը, հետևաբար և թիրախի խոցման շառավիղը:

Այս տեղեկությունները ձեռք բերելուց, դրանց ծանոթանալուց հետո ինձ հետաքրքրեց ու, կարծում եմ, շատերին նույնպես կհետաքրքրի, թե Հայաստանի Հանրապետությունն ինչո՞ւ մինչև այժմ չունի պաշտպանական արդյունաբերության նախարարություն: Ադրբեջանի ագրեսիային շարունակաբար դիմագրավող, ցանկացած պահի մեծ պատերազմում հայտնվելու վտանգի առաջ կանգնած մեր երկրի պարագայում մի քիչ տարօրինակ չէ՞, որ, օրինակ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ունենք, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ունենք, իսկ պաշտպանական արդյունաբերության նախարարություն անցած շուրջ 25 տարում այդպես էլ չի ստեղծվել:

Եվ երկրորդ. անցած ավելի քան երկու տասնամյակի ընթացքում բարեկամ Չինաստանի հետ համատեղ կամ նրանից արտոնագիրը գնելով (ինչպես արել է Թուրքիան, ինչպես Թուրքիայից օգտվելով արել է Ադրբեջանը), ինչո՞ւ այստեղ չենք կազմակերպել համազարկային կրակի այդ կամ մեկ այլ ռեակտիվ համակարգերի արտադրություն, որը թույլ կտար արտերկրից գնելու համեմատ փոքր գումարներ ծախսելով, ամրապնդել մեր երկրի պաշտպանունակությունը, միաժամանակ ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր, որի կարիքն այնքան ունի Հայաստանի Հանրապետությունը:

Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձելՖինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան
Ամենադիտված