Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1995-ի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը:

Մայր օրենքում ամրագրվեց.

«Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը»:

Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի շուրջ, սակայն, վերջին 1 տարվա ընթացքում ծավալվում են իրադարձություններ, որոնք վտանգում են Սահմանադրությունը և ընդհուպ հասցնում սահմանադրական ճգնաժամի:

Փորձագիտական շրջանակն այս մասին արդեն 1 տարի է՝ ահազանգում է և իր աջակցությունը հայտնում Սահմանադրական դատարանի դատավորներին:

Իսկ ինչ է արել և անում իշխանությունը 1 տարվա ընթացքում։

Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանության ոտնձգությունները սկսվեցին Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուն և երդմնակալությանը զուգահեռ:

Ըստ ընթացակարգի՝ դրանից մեկ օր հետո Սահմանադրական դատարանը Քրեական դատավարության 135 և Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով վարույթ ընդունեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Նույն՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը ՍԴ-ում վիճարկեց նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց և նրա լիազորություններն դադարեցվեցին։

Սահմանադրական դատարանի դատավոր դառնալուց անմիջապես հետո Վահե Գրիգորյանը սկսեց խոսել սահմանադրական ճգնաժամի մասին: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի կազմում իր՝ դատավոր ընտրվելու պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, և քանի որ վերջինս բացակա է, ինքն է դառնում ՍԴ նախագահ: Ավելի ուշ Վահե Գրիգորյանը դադարեց իրավական վեճ տեսնել ՍԴ անդամ և դատավոր մեկնաբանություններում, իսկ հիմա հայտարարում է, որ չի հավակնում ՍԴ դատավորի պաշտոնին:

Վահե Գրիգորյանի հայտարարություններին ու նամակին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը։ Վերջինս հայտարարեց՝ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանն ինչպես մի նոտարական գրասենյակ․

Սա Փաշինյանի առաջին բաց քննադատությունն էր Սահմանադրական դատարանի նախագահի հասցեին, ինչին պատասխանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը․

«Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ»:

Այս իրադարձություններին հաջորդեցին առավել կոշտ քայլեր․ իշխող ուժը որոշում կայացրեց դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման չորս հիմք էր ներկայացրել Ազգային ժողովը, որից մեկն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանն իր մասնակցության անհնարինության հարցը չէր քննարկել: Այս միջնորդությունը ներկայացրել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Ավելի ուշ պարզվեց՝ Գրիգորյանն իր դիմումը ներկայացրել է` չպահպանելով օրենքի պահանջները:

Այս ամենից հետո սկսվեց հետապնդում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մերձավորների, սանիկների նկատմամբ և ի վերջո հոկտեմբերի մեկին կալանավորվեց Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը, որն ամիսներ անց ազատ արձակվեց, սակայն շարունակում է մնալ ամբաստանյալի կարգավիճակում:

Այդ ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունն այցելեց Հրայր Թովմասյանի հայրական տուն, նրա դուստրերն ու հայրը հրավիրվեցին Ազգային անվտանգության ծառայություն:

Ի վերջո, տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրեց․ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Այդ մեղադրանքի վերաբերյալ Հրայր Թովմասյանն ասել էր. «Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ «X, Y, Z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի։ X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր։ Վերջի 6-7 ամսին Սահմանադրական դատարանը աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ»։

Իսկ այդ ընթացքում իշխանությունը մշակում էր օրենք,  որն իրավաբանները որակում էին պետական կաշառք Սահմանադրական դատարանի դատավորներին: ՍԴ դատավորներին առաջարկվում էր հրաժարական տալ՝ պայմանով, որ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը և սոցիալական երաշխիքները:

Վերջնաժամկետը փետրվարի 27-ն էր, սակայն Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր չընդունեց իշխանության այդ առաջարկը:

Հենց այս ժամանակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն իր ծառայություններն է առաջարկել: Նույնիսկ խոստացավ ներկայացնել դա ապացուցող փաստը, իսկ այն գրիչ էր: Բնականաբար տարածվեց տեսանյութ, թե ինչպես էր այդ գրիչը հայտնվել Փաշինյանի մոտ, և ոչ ոք լուրջ չընդունեց վարչապետի ներկայացումը:

Արդեն հունվարին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մշակեց և փետրվարին հանրաքվեի դրեց ՍԴ նախագահի ու ևս վեց դատավորի պաշտոնավարումը դադարեցնելու հարցը:

Այդ փոփոխություններն իրավաբանները որակում էին սահմանադրական կարգի տապալում:

Չնայած բոլոր քննադատություններին ու պետությանը սպառնացող վտանգներին, որոնք  բարձրաձայնում էին իրավաբաններն ու փաստաբանները, իշխանական պատգամավորները շարունակում էին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել մի հոդվածում, որը ԱԺ-ի պատգամավորների քվեարկությամբ էլ կարող էր ընդունվել, բայց, ինչպես բացատրեց հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը, իրենք ուզում են լսել ժողովրդին։

Այդպիսով, ապրիլի հինգին նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, որը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում չեղարկվեց, և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կրկին սեփական նախաձեռնությամբ որոշեց իրականացնել սահմանադրական փոփոխություններ:

Կառավարությունն էլ դիմեց Վենետիկի հանձնաժողովին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար, սակայն չսպասելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքի պաշտոնական հրապարակմանը, ԱԺ-ում շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ հավանաբար իշխանությանը հայտնի էր դարձել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 82-րդ կետում նշվում էր.

 «Հանձնաժողովն ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված առաջարկներին»:

Ինչևէ, միայն իշխող խմբակցությունը և մեկ անկախ պատգամավոր միասին ընդունեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը. երկու ընթերցումների քննարկումը կազմակերպվեց նույն օրը՝ արտակարգ ռեժիմով: Ընդ որում՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը չուղարկվեց ՍԴ, իսկ նախագահը չստորագրեց այն՝ փոխարենը ստորագրելով իր լիազորությունից հրաժարման և դա ԱԺ նախագահին փոխանցելու վերաբերյալ նախագիծը։

Իրավաբանները սա համարում են իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում:

Այսպիսով՝ ընդունված փոփոխություններով՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական  դատարանի երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ դատավոր, նոր կազմը համալրելուց հետո ՍԴ-ն կընտրի նոր նախագահ:

Սակայն, հունիսի 26-ին մինչ վարչապետն իրազեկում էր, որ ՍԴ նախագահն այլևս Հրայր Թովմասյանը չէ, դրան հաջորդող առավոտյան՝ հունիսի 26-ին Վենետիկի հանձնաժողովի նախագահը նամակ գրեց Հրայր Թովմասյանին՝ որպես ՍԴ նախագահի:

Բացի այդ, պարզվեց ինչ. իշխանության իրավաբանական թիմն ու արդարադատության նախարարը չեն գիտակցել, որ իրենց սահմանադրական փոփոխությունները չեն գործում անմիջականորեն, որովհետև 2015թ․ Սահմանադրությամբ՝ այդ կետը դուրս է եկել,   բացառապես սահմանադրական նորմերի անմիջականորեն գործելու փաստը վերաբերվում է միայն և բացառապես մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին, այսինքն սահմանադրական նորմերը անմիջականորեն գործում են միայն Սահմանադրության 2-րդ գլխի նկատմամբ:

Սահմանադրական փոփոխությունները մեկնաբանել են նաև ՍԴ դատավորները. Նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «ՀՀ գործող Սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, հիմա ես փաստ եմ արձանագրում, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ չի քննարկել»:

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասաց, որ նախ իրեն վերաբերող որևէ ակտ չկա, չկա փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցվում են, իսկ այդ դեպքում պայքարելու է իր իրավունքների համար ընդհուպ մինչև ՄԻԵԴ:

Եվ ամենի ֆոնին, երբ Սահմանադրական դատարանի դատավորներին պարտադրում էին գնալ թոշակի, կատարում էին «պետական կաշառքի» առաջարկ, երբ օրենսդիր իշխանությունը դատական իշխանության ներկայացուցիչներին որոշում է ազատել աշխատանքից, երբ գործադիր իշխանության ղեկավարը վիրավանքներ է հասցնում, Սահմանադրական դատարանի դատավորները մնացին դատավորներ՝ շարունակելով աշխատել և իրականացնել սահմանադրությամբ իրենց տված լիազորությունները, և կայուն պահել երկրի սահմանադրականությունը՝ այն չվնասել ոչ մի հարվածից:

Շնորհավոր ՀՀ սահմանադրության օրը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայաստանում մտահոգություն են հայտնել համաշխարհային տերությունների միջև տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների համար շարունակվող պայքարի վերաբերյալՍեմյոն Բաղդասարով. Եթե Հայաստանը «ներքաշվի» իրանական հակամարտության մեջ, դա խելագարություն կլինիԿապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն, արտաքին ճնշման ներգործություն. «Փաստ»Ձայների մասնատումը՝ իշխանության օգտին․ ընդդիմությանը կոչ է արվում միավորվել ընտրություններից առաջ Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին Վթար՝ Երևանում, «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա. Shamshyan Հակամարտությունը կարո՞ղ է զիջել իր տեղը պրագմատիկ մոտեցմանը. «Փաստ»«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. «Փաստ»Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ»Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ»«Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ»Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա, նախատեսվում է վարչական նոր պատասխանատվություն. «Փաստ»Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»«Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԱմերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը ԱՄՆ-ը ծրագրում է թույլ տալ ռուսական լցանավին մտնել Կուբա. Bloomberg Մենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Պատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street JournalԻտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները Իրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. ԹրամփՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Գիտնականները գրանցել են հզոր արեգակնային բռնկում Բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը նորից uպառնացել է Իրանին «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Ռումինիա-Սան Մարինո հանդիպումը Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր Դերասանուհի Աննա Մաքսիմը նշանվել էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Իսլանդիան և Նորվեգիան ցանկանում են միանալ ԵՄ-ին Ձյուն, թաց ձյուն, անձրև․ առաջիկա օրերի եղանակըԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ինքնաթիռների համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Չեդեր պանիր18 համարի ավտոբուսը վթարվել է․ ինչ է հայտնիԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Վթար՝ Արարատում․ վիրավոր կա
Ամենադիտված