Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեր հետախուզությունն իմացել է՝ ինչ է կատարվում. ՊՆ խոսնակը ԵՊՀ-ում փակագծեր է բացել. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է՝

Հակառակորդը փաստացի մեծ խնդիր էր իր առջեւ դրել՝ այդ թվում հիմնական հարվածը հասցնել կենտրոնից, իսկ թեւերից՝ շեղող, աջակցող հարվածներ:

Այս մասին այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հյուսիսից եւ հարավից հասցված հարվածները հիմնականում շեղող հարվածներ էին, ուժերն իրենց վրա վերցնող հարվածներ, որոնց պետք է հետեւեր հիմնական հարվածը կենտրոնից: «Առաջին փուլում թեւերում մեր զորքերի հերոսական, անզիջում պայքարը, թույլ չտալով հակառակորդը լուրջ առաջխաղացում ունենա մարտավարական բնագծերում, խառնեց ամբողջ խաղաքարտերը, իսկ կենտրոնի հիմնական հարվածի մտահղացումը հետախուզության կողմից բացահայտվեց, եւ դեռ ելման բնագծերում հակառակորդին հասցվեց այնպիսի կործանարար հարված, որ հակառակորդի կողմից կենտրոնի հարվածն անգամ տեղի չունեցավ, եւ տապալվեց ողջ ռազմական օպերացիան կամ ավելի կոնկրետ ասենք՝ պատերազմը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բոլորն ականատես եղան պատմական կարեւորագույն իրադարձությունների՝ հայոց պատմության մեջ հերթական անգամ ցեղասպանության փորձի, հայկական բնաջնջման. «Ինչպես շատ ճիշտ երեկ նշեց ՀՀ նախագահը, մենք այլեւս թույլ չենք կարող տալ եւ թույլ չենք տա համայն հայությամբ, որ Արցախում նոր ցեղասպանություն տեղի ունենա: Իսկ այն, որ ամեն մի նման փորձը հայ ժողովրդին ցեղասպանելու մի նոր փորձ է, ապացույցները, կարծում եմ, ինձնից լավ գիտեք: Միակ կարող ուժը, որ կարողացավ կոտրել այդ ցեղասպան ձեռքը, հայոց զինված ուժերն են՝ հայկական բանակը, որն իր խնդիրը փայլուն կատարեց»:

Ուսանողներից մեկի դիտարկմանը, որ հետախուզության հետ կապված խնդիր է եղել, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Հետախուզությունն այն օրգանն է, որ կարող է մոտավոր գործողությունների ժամկետ կամ տրամաբանություն իմանալ, բայց չի կարող ամբողջ պրոցեսը կանխատեսել: Հետախուզությունն իմացել է՝ ինչ է կատարվում: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները բերվել են համապատասխան աստիճանի՝ հետախուզության տվյալների հիման վրա: Ես այստեղ ընդհանրապես կարող եմ վերջակետ դնել, որովհետեւ եթե հետախզությունը չիմանար, զորքերն ու զորամասերը պահպանությունից պաշտպանության չէին անցնի: Երկու բառով բացատրեմ՝ ինչ է պահպանությունը, ինչ է պաշտպանությունը: Պահպանությունն առօրյա ծառայությունն է, որն իրականացնում են մեր սահմանապահները: Պաշտպանությունը անմիջապես այն գործողությունն է, որ սպասում ես հարձակման: Ղարաբաղյան զորքերը բերվել են պաշտպանության՝ համապատասխան հետախուզության հիման վրա»,-մանրամասնեց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ հետախուզությունը կռահել է ոչ միայն նախորդող գործողությունների մասին, այլ ամենաբարդ խնդիրը, որն ավելի կարեւոր է՝ հարձակման հիմնական ուղղությունը: «Պատերազմների պատմության մեջ ամենաբարդ խնդիրը զորավարների համար միշտ եղել է հարձակման հիմնական ուղղությունն ու հարձակման հիմնական տրամաբանությունը, որովհետեւ կողմերը միշտ փորձում են խաբել մեկը մյուսին: Անցնող 1.5 տարիների ընթացքում հակառակորդը կատարել է 180-ից մի քիչ ավել դիվերսիոն ներթափանցման փորձ կամ անմիջապես դիվերսիոն ներթափանցում: 1.5 տարի հակառակորդը գրեթե ամեն շաբաթ նոր ուժեր է բերել առաջնագիծ»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման պայմաններում հետախուզության մեջ մեղավոր գտնել մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ է:

Անդրադառնալով նրան, որ մենք կռվում ենք 80-ականների զենքով, Հովհաննիսյանը նկատեց. «Հատկապես ռուսական զենքի դեպքում ոչ մի լավ բան 80-ականներից հետո չի ստեղծվել դեռ»,-հավելելով, որ մամուլով շրջանառվող «7 պոզավոր սատանայի տպավորություն թողող» T-90, «Солнцепек», «Смерч» զինատեսակները ստեղծվել են 80-ական թթ.: Ամբողջ աշխարհում ամենառաջադեմ պետությունների մոտ, հատկապես ցամաքային զինատեսակների ծանրակշիռ մեծամասնությունը՝ մոտ 70-80 տոկոսը, ստեղծվել է 80-ական թթ., քանի որ սառը պատերազմի պիկը եղել է այդ ժամանակ, զինագործության ամենամեծ բումն էլ այդ թվերին է եղել. «Շատ քիչ պետություններ են դրանից հետո շարունակել լուրջ զինագործությամբ զբաղվել, երեւի թե միայն ԱՄՆ-ը, այն էլ հիմնականում 90-ականների տրամաբանության 5-րդ սերնդի պատերազմների հիմնական զենքերն են՝ մեծամասամբ թռչող սարքեր, թվային տեխնոլոգիաներ եւ այլն: Մնացածը՝ հրետանի, տանկեր, հրաձգային զենքեր, անգամ 70-ականների են, ոչ թե 80-ականների: Այդ արտահայտություններն առավելապես զգացմունքայն վերարտադրություններ ունեն»:

Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ այսօր ՀՀ ԱԺ-ում պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն քննադատություններին, որ մեր զինվորը երեկոյան 8-ից հետո չի տեսնում` չունի գիշերային սարք: ՊՆ մամլո խոսնակը նշեց, որ Բագրատյանի տեղեկությունները հնացած են եւ շատ բաներ չեն համապատասխանում իրականությանը՝ զուտ պատերազմների դինամիկայի փոփոխության եւ տեխնիկական զարգացման պատճառով. «Մեր բանակում գիշերային տեսադիտման սարքերը եւս իրենց սերունդներն ունեն: Այն խնդիրները, որոնք լուծում էին 2-րդ սերնդի ջերմասարքերը 3 տարի առաջ, այսօր 3-րդ սերնդի ջերմասարքերը չեն կարող լուծել: Մի մոռացեք, որ հակառակորդը եւս զարգանում է: Այսօր գիտությունը ստեղծում է այնպիսի հագուստներ, որոնք խաբում են անգամ ջերմասարքերին»,-ասաց նա` հավելելով, որ վերջին տարիներին մեծ քանակության համապատասխան տեխնիկական միջոցներ են մատակարարվել բանակին:

Անդրադառնալով հակաօդային պաշտպանության մասին քննադատություններին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հանրության շրջանում այսպիսի պատկերացում կա, որ ՀՕՊ համակարգը կարող է ցանկացած թռչող սարք հայտնաբերել, բայց ուղղաթիռը կարող է կես մետր բարձրության վրա թռնել, եւ դու ոչ մի սարքով չես հայտնաբերի այն: Բացի այդ, ըստ նրա, նռնականետով ուղղաթիռ խոցելը հեշտ չէ, զինվորը նյարդեր է ունեցել` հասակով մեկ կանգնել եւ խփել է, դա ոգի է եւ հմտություն: Նույն օրը ՀՕՊ-ի միջոցով մեկ այլ ուղղաթիռ է խոցվել, նաեւ հինգ ԱԹՍ: Հակառակորդն այդպես էլ չհամարձակվեց մարտական ինքնաթիռ կիրառել, որովհետեւ ՀՕՊ-ն իր տեղում է եղել:

Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են սահման տարվել մեծ քանակության անվադողեր եւ ինչու է մեր բանակը հույսը դրել անվադողերի վրա: «Որքան էլ լավ ցանկություն ունենք, որ մեր դիրքերը կաֆելապատ, «եվրո» վիճակում լինեն` գազ քաշած, նման բան հնարավոր չէ: Եթե ցանկանաք ինչ-որ մարդկանց Lexus-ները ծախեք, մեկ է հնարավոր չի դա: Մենք չունենք ամերիկամեքսիկական սահման, որտեղ ինչ-որ մի մոլորված մարդ ուզում է սահմանն անցնել: Մենք ունենք հակառակորդի պրոֆեսիոնալ դիվերսանտներ: Թանկարժեք տեսախցիկներ եւ գեոհամակարգեր կիրառելու փորձ եղել է, բայց ականանետով կոտրել են, որովհետեւ գիտությունը զարգացել է: Կան բաներ, որոնք ոչ թե ֆինանսի հետ կապ ունեն, այլ դրանց պետք է նայել արդյունավետության տեսանկյունից: Որքան էլ անվադողերը գորշ տպավորություն են թողնում, աշխարհում խրամատային պաշտպանության ժամանակ հուսալի պաշտպանություն են ապահովում, որքան էլ դա ծիծաղելի է: Անգամ տանկով խփելու դեպքում այդ անվադողն ավելի լավ է պաշտպանում, քան քարե պատը, քանի որ քարը տալիս է փոքր բեկորներ, որոնք ավելի վտանգավոր են դառնում»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:

Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակ
Ամենադիտված