Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փախստականներն օբյեկտիվորեն քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ. ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 20-ին մասնակցել է Փախստականների միջազգային օրվան նվիրված առցանց համաժողովին:

«Փախստականներն օբյեկտիվորեն քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ, հետեւաբար պետության պատասխանատվության նշաձողն ավելի բարձր է նրանց իրավունքների պաշտպանության հարցում»,- բացման խոսքում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա տեղեկացրել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից է: Ավելին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) վերջերս հրապարակել է փախստականների եւ ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների եւ ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության նպատակով իրականացնում են մշտադիտարկման այցերին հատուկ հաստատություններ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի օմբուդսմանների աշխատակազմերի կողմից իրականացվում է սահմանային անցման կետերում համատեղ մշտադիտարկում:

Ոլորտում իրականացվում են շահագրգիռ կողմերի միջեւ վերապատրաստումներ ու քննարկումները, Պաշտպանն առանձին զեկույց է հրապարակել ախստականների եւ ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ՝   կատարելով նաեւ օրենսդրության եւ Միգրացիոն ծառայության որոշումների վերաբերյալ առաջարկներ:

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակի, ՀՀ Միգրացիոն ծառայության եւ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն համատեղ նախաձեռնած առցանց համաժողովին բացման խոսքով հանդես են եկել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ այլք:

Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ժամանակ իր շնորհակալությունն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակին արդյունավետ համագործակցության համար, իսկ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին միջոցառման կազմակերպման եւ ոլորտն ուշադրության ներքո պահելու համար:

Ինչպես են սկսվել կրակոցները. եղել են 40 հոգիiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հայտնի է՝ ով է կրակոցների հետևանքով սպանվածըԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ Տակաիչին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում 1 զոհ և 1 տասնյակ վիրավոր. ինչ իրավիճակ է ԱջափնյակումԱմեն ինչ արվում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը խափանելու համար․ Զախարովա Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Ադելիա Պետրոսյանի արդյունքը կարճ ծրագրից հետո ԱՄՆ-ն սպառնացել է դուրս գալ Միջազգային էներգետիկ գործակալությունից Ոսկու գինը նվազել է․ այն կազմել է 4874.50 դոլարԿրակոցներ և վիրավորներ. ինչ է կատարվում ԵրևանումԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումԻշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Գազայի հարավում Իսրայելի զինվոր է մաhացել Ինչ է սպասում Telegram-ին․ ՌԴ Թվային նախարարությունը մանրամասներ է հայտնել ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻ պաշտպանի՝ կենսաթոշակի վճարման մասին դիմումը ԱՄՆ-ն ուսումնասիրում է հակառուսական պատժամիջոցների վերացումը․ «The Economist» Գազ չի լինի որոշ ժամանակ Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըԴիլիջանի 51-ամյա բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել. համայնքային ոստիկանների բացահայտումը«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ Ովքեր են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկները Արցախի Իվանյանում ադրբեջանցի սակրավոր է վիրավnրվել ականի պայթյունից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հիջաբՎատիկանը չի մասնակցի Խաղաղության խորհրդին Ինչպես է տղամարդը պատրաստվել Արամուսում 4 քաղաքացու uպանությանը (տեսանյութ)Ովքե՞ր կստանան երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված նպաստԱռանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում Չեմպիոնների լիգա | փլեյ-օֆֆ փուլի արդյունքները Ջուր չի լինի որոշ հասցեներում «Ինքնիշխանության զիջում և հավասարակշում. որո՞նք են Ջ.Դ. Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի հետևանքները»Խոշոր վթար՝ Կոտայքում«Հայաստանի դերը միավորելն է, այլ ոչ թե բաժանելը»Եվրախորհրդարանը ընդունել է Հին Ջուղայի հայկական հուշարձանների ավերումը դատապարտող բանաձև․ պատմության այս օրը (18 փետրվար) Եկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերում Հրդեհ՝ Իջևանի գերեզմանատներից մեկի մոտակայքումՆերդրումային միջավայրի տակ դրված ականը Անկում տարադրամի շուկայումՈւժգին երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՔոչարյանի թիմից ովքեր ցուցակի առաջնային տեղերում կլինեն. «Հրապարակ» Ղալումյանների ստացած ձայներին կասկածում են․ «Հրապարակ»
Ամենադիտված