Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը ինքը պետք է շահագրգռված լինի մրցակցության մեջ մտնել «ապագայի» ուժերի հետ, եթե չի ուզում, որ իրեն ոչնչացնեն «նախկինները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին երկու տարիների ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ Կառավարության ձախողումների շղթան ոչ մի կերպ չի հաջողվում փակել: Այս մասին շատ է խոսվել ու գրվել, բայց, ինչպես կասեր ռուս նշանավոր առակագիրը, «սայլը տեղից չի շարժվում»: Ավելին` համամարդկային չարիքի` կորոնավիրուսի պայմաններում էապես սրվել է սոցիալ-տնտեսական, գիտամշակութային, կրթական, արտաքին քաղաքականության եւ մյուս ուղղություններում տիրող իրավիճակը: Հետզհետե ավելի տեսանելի ու ավելի իրական է դարձել կառավարման ճգնաժամի սպառնալիքը: Ինչպե՞ս սկսվեցին կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներն ախտահարած այդ ձախողումները եւ ինչո՞ւ դրանց վերջը չի երեւում:

Նախ` դիտարկենք ճգնաժամային իրավիճակին նախորդած հետհեղափոխական հանգրվանի որոշ ասպեկտներ` հիշեցնելով, նախեւառաջ, «թավշյա» իշխանության հռետորաբանությունը: Դա խոստումների ու խոստմնազանցությունների շրջափուլ կարելի է անվանել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով պետական կառավարման իր տեսլականը, վստահեցնում էր, թե նոր իշխանությունը որդեգրում է կառավարման մերիտոկրատիկ աշխատաոճ: Սա ենթադրում էր, որ կառավարման համակարգը կոմպլեկտավորվելու է բացառապես արհեստավարժ եւ փորձառու կադրերով: Մինչդեռ այդ ոլորտում վերջին երկու տարում տեղի ունեցածը որեւէ կապ չունի մերիտոկրատիկ կառավարման հետ` ո´չ գործելաոճի եւ ո´չ էլ, առավել եւս, բովանդակային իմաստով:

Այստեղ վարչապետի խոսքի ու գործի ակնհայտ խզումը երկու բացատրություն կարող է ունենալ` կամ Փաշինյանը լավ չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնում մերիտոկրատիկ կառավարումը, կամ գործ ունենք, պարզապես, գիտակցված վարքագծի դրսեւորման հետ, ինչը խոսքի արժեքն անտեսելու արատավոր երեւույթի մասին է վկայում: Ամեն դեպքում պետական կառավարման համակարգում տեղ գտան մեծամասամբ արհեստավարժության հետ անգամ մոտավոր աղերս չունեցող անձինք, որոնց աշխատանքից առաջին հիասթափվողը հենց վարչապետը եղավ, երբ հայտարարեց, թե «ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, բայց այդ դիմադրությունը ջարդելու եմ»: Մի քանի ձեւական ազատումներ կատարվեցին, իսկ «դիմադրողների» մեծ մասը շարունակեց մնալ համակարգում: Ամբողջ այդ աղմուկի միակ տեսանելի հետեւանքը հեղափոխականների եւ հակահեղափոխականների միջեւ առաջացած նոր բաժանարար գիծն էր:

Այնպես որ, արհեստավարժությունը` որպես արժեք, որպես կադրերի ընտրության առաջնային պայման, բացակայում էր: Իսկ եթե նույնիսկ կար, ապա` միայն ամենահետին պլանում: Փոխարենը շատ կարեւոր պայմաններ էին անձնական հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին, մասնակցությունը Գյումրի-Երեւան քայլարշավին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ բուռն համակրանքը: Մի խոսքով` «մերոնքական» լինելը: Իսկ այն հարցը, թե որքանով է տվյալ մարդը տիրապետում իր գործին, կոնկրետ ոլորտ ղեկավարելու համար որչափ կազմակերպչական ջիղ ու հմտություն ունի, ամենաքիչ նշանակություն ունեցողն էր: Մենք երկու տարի հենց այս քաղաքականության դառը պտուղներն ենք քաղում:

Կորոնավիրուսն ընդամենը կառավարման արվեստի վերաբերյալ հավելյալ թեստ էր, որը «թավշյա» իշխանությունը դարձյալ չկարողացավ հանձնել: Մանիպուլյատիվ հնարքները, ամբոխավարությունը, դիլետանտությունը պիտանի գործիքակազմ չեն թե´ համապետական խնդիրներ լուծելու, թե´ գլոբալ մարտահրավերներ հաղթահարելու համար: Այստեղ անհրաժեշտ են խոր գիտելիքներ, դրական փորձ, շրջահայացություն եւ նման կարգի այլ որակներ: «Հորեղբոր տղա», «աներձագ», «մանկության ընկեր» կատեգորիաներով, ինչպես նաեւ ներազգային ատելություն սերմանելով, «ասֆալտին փռելով», վենդետաներով ու անվանարկումներով պետություն չես կառուցի, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմը չես առնի։

Երբ արծարծում ենք պետական կառավարման թեման, պետք է նկատի ունենալ, որ խոսքն այստեղ միայն կադրերի մասին չէ: Կառավարումն ավելի համապարփակ հասկացություն է, որն իր մեջ ներառում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական կայունության, համահայկական համերաշխության, սոցիալական արդարության, ազգային անվտանգության ավելի լայն տարրապատկեր եւ մի շարք այլ հարակից բաղադրիչներ: Վաղուց խոսվում է այն մասին, որ հանրության «սեւ-սպիտակ» գունաբաժանումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, բայց այն Կառավարության թեթեւ ձեռքով, ըստ էության, արհեստականորեն դարձել էր հետհեղափոխական օրակարգի կարեւորագույն մաս: Դրանից էլ սկիզբ առան քաղաքական տեղատվությունները, որոնք դարձյալ ոչ այլ ինչ են, քան ապաշնորհ կառավարման արդյունք:

Երկար ժամանակ քաղաքական գործընթացները կառավարելու տեսանկյունից, կարծես թե, արդյունավետ ձեւաչափ էր նախկինների եւ ներկաների հակադրության հնարքը: Հաշվարկն այն էր, որ երկրում առկա խնդիրների լուծման հարցում «սեւերի» խափանարար, քայքայիչ գործունեության վկայակոչումը կառավարության համար բարենպաստ հանրային տրամադրություններ կգեներացնի, եւ մեծամասնությունը մշտապես հակված կլինի դեպի գործող վարչակազմը։ Եվ երկրորդ` բոլոր խոցերը, անհաջողությունները կարելի է «նախկիններին» վերագրել: Նույնիսկ մոտավորապես մեկ ամիս առաջ վարչապետը ԱԺ-ում նույն տեքստն արտաբերեց՝ ասելով, որ «եթե չեք ուզում ինձ, խնդիր չկա, նախկինները կգան»: Այսինքն՝ վերաթարմացրեց «նախկին-ներկա», «սեւ-սպիտակ» ջրբաժանը, եթե չասենք շանտաժը` հանրությանը կրկին վախեցնելով նախկին «բոբո»-ներով: Նրանց թվում էր` այդպես կարելի է հանգիստ ու երկար կառավարել, մտածում էին, որ հանրության համար ամեն դեպքում նախընտրելի կլինի ամբոխահաճո ներկան, քան քրեաօլիգարխիկ անցյալը:

Բայց դա պատրանք էր, որը պետք է պայթեր եւ պայթեց առաջին իսկ լուրջ փորձության դեպքում։ Այդպիսի փորձություն էր կորոնավիրուսի դեմ պայքարը, որը ցուցադրեց իշխանության կազմակերպչական ապիկարությունը, եւ քաղաքական գործընթացների կառավարման արդյունավետ համարվող այդ մեխանիզմը գրեթե խափանվեց։ Կառավարության անձեռնհասությունը, արհեստավարժության պակասը, ընդհանուր տգիտությունն իրենց զգալ տվեցին կորոնավիրուսի դեմ պայքարի սխալ մարտավարություն որդեգրելու եւ գործընթացն անփառունակ տանուլ տալու պատճառով։ Արդյունքում «նախկինների» աշխուժացումն այսօր լուրջ սպառնալիք է «նորերի» համար: Վերջիններս տեւապես հանրությանը սնուցել են մի գաղափարով, որը հակառակ էֆեկտն է տվել: Մարդիկ մտածել են` «ուրեմն «նախկիններն» ինչ-որ բան արժեն, որ անընդհատ անդրադառնում են նրանց»:

Այդ մտայնությանը գումարվել են դժգոհությունները գործող կառավարությունից, պարետատնից, մի շարք գերատեսչություններից եւ, այդպիսով, «նախկինների» գործոնը սկսել է որոշ չափով արժեւորվել։ Բայց անգամ այս պարագայում եթե դադարեցվի «նախկիններով» վախեցնելու անպտուղ գործելակերպը, որոնց ուժին արդեն հավատում են թե´ իրենք, թե´ արտաքին շահագրգիռ սուբյեկտները, ապա ՀՀ-ում քաղաքական գործընթացները կընթանան բոլորովին այլ հունով։ «Նախկինները» միգուցե ունեն ֆինանսական ռեսուրսներ ու արտաքին հովանավորություն, բայց չունեն ամենակարեւոր քաղաքական ռեսուրսը` հանրային աջակցությունը, որպեսզի կարողանան շահեկան իրավիճակ ստեղծել իրենց համար: Սա վաղուց պետք էր հասկանալ եւ գործել ժամանակի ու իրավիճակի տրամաբանության ծիրում:

Հիմա ներքաղաքական կոնֆիգուրացիայի մեջ իրական պայքարը նախկինների ու ներկաների ձեւաչափից կարող է դուրս գալ, եթե երկրի ղեկավարությունը քիչ թե շատ քաղաքական խելամտություն ցուցաբերի։ Իրական պայքարը պետք է տեղափոխել ներկայի ու ապագայի հարթակ, այսինքն` առաջադեմ այն ուժերի հետ մրցակցության ասպարեզ, որոնք չեն առնչվում քրեաօլիգարիկ նախկին երկու վարչակազմերին, չեն սնվում նրանց փողերով, այլ ի հայտ են եկել քրեաօլիգարխիայի դեմ պայքարի կամ 2018թ․ հեղափոխության արդյունքում։ Նման պայքարը լուսանցքում կթողնի հենց «նախկիններին» ու նրանց արտաքին շահառուներին։ Գործող վարչախումբը ինքը պետք է շահագրգռված լինի բովանդակային քննարկման ու մրցակցության մեջ մտնել «ապագայի» ուժերի հետ, եթե չի ուզում, որ իրեն ոչնչացնեն «նախկինները»:

Այսպիսով` հպանցիկ շոշափեցինք պետական կառավարումից մինչեւ քաղաքական գործընթացների կառավարում ձգվող փոխկապակցված շղթայի որոշ հրատապ կողմեր ու առանձնահատկություններ` նպատակ ունենալով գործող իշխանության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել ամենաբնորոշ բացթողումների, սխալների եւ դրանց շտկման ուղղությամբ համարժեք քայլեր ձեռնարկելու հրամայականի վրա: Հուսով ենք` վերջապես «սայլը տեղից կշարժվի»:

Սարո Սարոյան

Մայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենադիտված