Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ պատանդները Ռուսաստանում. Երեւանը հրաժարվու՞մ է ծուղակից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, որ մի շարք քրեական գործերով անցնող անձանց Ռուսաստանում գտնվելն ու նրանց չարտահանձնելը չի ազդում հայ-ռուսական հարաբերության վրա: Նրա խոսքով, դրանք իրավական հարթության հարցեր են:

Հայտարարությունը տարօրինակ է թվում, հաշվի առնելով այն, որ իրավական հարթության այդ հարցերը առնչվում են նաեւ քաղաքական նշանակության էական խնդիրների: Մյուս կողմից, սակայն, արտգործնախարարի հայտարարության տողատակում թերեւս այլ հանգամանք է, այսպես ասած լայն քաղաքական խնդրի ստորադասումը իրավիճակային քաղաքական խնդիրներին:

Մասնավորապես, հեղափոխությունից հետո Երեւանը Մոսկվայի հետ հարաբերության առումով դրել է ինքնիշխանության նշաձողը: Հայ-ռուսական հարաբերությունը ինքնիշխանության սկզբունքի վրա տեղափոխելը համակարգային առումով ենթադրելու է մի շարք հարցերի լուծում, կամ առնվազն լուծման պարարտ միջավայրի ձեւավորում, այդ թվում իրավա-քաղաքական հարցերի:

Միեւնույն ժամանակ, դրանցով անցնող տարբեր անձանց դե ֆակտո «առեւանգումը» ՌԴ համար քաղաքական խաղաքարտ է՝ Հայաստանին պարտադրել «բանակցություն» այդ անձանց արտահանձնելու շուրջ, որոնք անցնում են հանրային հնչեղության գործերով եւ գտնվում են հանրային պահանջի ներքո: Դրանց չվերադարձնելը որքան էլ դիտարկվում է ՌԴ անբարյացակամ կամ հակադաշնակցային քայլ, միեւնույն ժամանակ դիտարկվում է նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարության թուլություն, սկսած մեկնելը կանխել չկարողանալուց, մինչեւ վերադարձնել չկարողանալը:

Նրանց քննությունից խուսափելու հարցում դիտարկվում է իրավապահների սաբոտաժը, պայմանավորված նախկին իշխանության հետ կապով: Խնդիրը թերեւս սաբոտաժի դաշտում չէ, այլ հենց իրավապահ բլոկի վրա ռուսական ազդեցության մեջ, ինչի շնորհիվ էլ որոշակի անձինք որոշակի պահին «լքում» են Հայաստանը եւ պատսպարվում, իսկ գործնականում պատանդառվում Ռուսաստանում:

Արտգործնախարարի հայտարարությունը, որ այդ անձանց չարտահանձնելու հանգամանքը չի խանգարում հայ-ռուսական հարաբերությանը, ենթադրում է, որ Երեւանը չի գնում նրանց արտահանձնման շուրջ «քաղաքական բանակցության», այլ կերպ ասած մերժում է քաղաքական պահանջների քննարկումը, որոնք Ռուսաստանի դեպքում որպես կանոն մշտապես առնչվում են Հայաստանի ինքնիշխանության խնդրին:

Այլ կերպ ասած, Երեւանը դիտարկում է ինքնիշխանության հենքի ամրացման լայն շրջանակը, որի հարցում հաջողության հասնելու դեպքում հնարավոր կլինի արդյունավետություն ակնկալել արդեն Ռուսաստանի հետ ավելի կոնկրետ, այդ թվում իրավա-քաղաքական հարցերի քննարկումներում:

Ուժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԱդրբեջանը նախատեսում է վերսկսել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը Կյանքից հեռացել է «Հումորների և հնարամիտների ակումբի» ռեժիսյոր Սվետլանա Մասլյակովան Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ Լույս չի լինելու Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը ( 17 հուլիս)Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունում
Ամենադիտված