Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ում հայկական ավիաընկերությունների թռիչքների արգելքը վերջին 30 տարվա լուրջ խնդիրներից է, նման բան երբևէ չի եղել. որոշումը վերանայելու 2․5 տարին՝ մեր պետության համար շատ երկար է․ Գրիգոր Նազարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՄ տարածքում հայկական ավիաընկերությունների թռիչքների արգելքը հայկական քաղավիացիայի լուրջ խնդիրներից մեկն է, որ մեր պետությունը բախվել է վերջին 30 տարիների ընթացքում, երբևէ նման խնդիր չի եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, որը երկար տարիներ աշխատել է «Հայկական ավիաուղիներում» և ՔԱԳՎ-ում։ «Պետք է փաստել, որ սա կխոչընդոտի հայկական որևէ ընկերության ձևավորմանը, գոյությանը, ինչը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։ Համաճարակային իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ մեր քաղաքացիների տարհանումների ժամանակ ազգային փոխադրողը շատ ավելի ճկուն կլիներ, քան օտարերկրյա որևէ փոխադրող՝ ինչ-որ լրացուցիչ չվերթներ իրկանացնելու։ Այդ առումով ռեզիդենտ ընկերության խնդիրն էլ կարծես թե լուրջ է»,- ասաց նա։ Որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին, սակայն Գրիգոր Նազարյանի խոսքով՝ 2․5 տարին ՀՀ-ի համար երկար ժամանակահատված է։

- Անվտանգության համապատասխան կանոնների չապահովման պատճառով ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ են հայտնվել Հայաստանի իշխանությունների կողմից լիազորված բոլոր ավիաընկերությունները: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց, այսպես կոչված, «սև ցուցակում»։ Սա վերջին 2 տարիների ընթացքում ի հայտ եկած խնդի՞ր է, թե՞ երկար տարիներ քաղավիացիայի ոլորտում նման խնդիր եղել է, ինչպես հայտարարում է ՀՀ պաշտոնական հաղորդագրություններում։

- Մշտապես լինելը դա մի քիչ անհասկանալի է, որովհետև թե տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների, թե քաղավիացիայի միջազգային կազմակերպությունից պարբերաբար աուդիտներ են անցկացվել և այդ աուդիտների ժամանակահատվածում ստուգվել են նաև այդ խնդիրները։ Տարաբնույթ մեկնաբանություններ են տալիս, բայց տպավորությունն այնպիսի է, որ հերթական աուդիտի կամ անհրաժեշտությունից ծագած աուդիտի ժամանակ փաստաթղթերը ժամանակին չեն հասցրել, ժամանակին չեն զեկուցել, և կարծես թե դրանով պայմանավորված՝ արդեն սկսել է խնդիր առաջանալ։ Փետրվարին տեղում պարզել են, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չունի կարողություններ, որպեսզի կարողանա թռիչքային անվտանգության վերահսկողություն իրականացնել, իսկ դրանք լիցենզավորված, վերապատրաստված մասնագետներն են, որ նույն ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն), EASA-ի (Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության) կողմից սերտիֆիկացվում են և ճանաչվում են։ Այստեղ, կարծես թե խնդիր կա՝ կպված կադրերի հետ, այսինքն՝ կարողությունների հետ կապված և բարդությունը դրանով է պայմանավորված։ Այնուամենայնիվ, որոշման հիմքը դա է, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չունի կարողություններ՝ պատշաճ թռիչքային անվտանգության վերահսկողություն իրականացնելու։

- Հետևանքն ինչպիսի՞ն կլինի։ Բերվում է այն փաստարկը, որ հայկական ավիաընկերությունները միևնույն է դեպի ԵՄ տարածք թռիչքներ չէին իրականացնում, միայն Լիոն ուղղությամբ էր կանոնավոր չվերթը և հիմնական չարտերային չվերթներ էին տուրիստական շրջանում։ Այնուամենայնիվ, խնդիրներ չե՞ն լինի ավիաընկերությունների համար։ Միջազգային վարկանիշի առումով ի՞նչ կփոխվի այս որոշումից հետո։

- Միջազգային վարկանիշի առումով՝ միանշանակ վատ է, տեսանք երկրների շարքը, որտեղ հայտնվեց Հայաստանը, դա իսկապես ցավալի փաստ է, որ մենք արձանագրում ենք (ԵՄ սև ցուցակում են գտնվում նաև Իրաքը, Վենեսուելան, Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբերիան, Լիբիան, Նեպալը և այլ պետություններ): Երկրորդ՝ օտարերկրյա ընկերությունները կշարունակեն թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան և Հայաստանից, բայց հայկական ընկերությունները, այդ թվում՝ չարտերային թռիչքների թույլտվություն չեն ստանա, ցավոք սրտի։ Դա փաստ է։ Նորից հայկական ընկերությունների վերահսկողության մեխանիզմի խնդիրն է դրվում։ Սա հայկական ավիացիայի համար լուրջ խնդիրներից մեկն է, որ մեր պետությունը բախվել է վերջին 30 տարիների ընթացքում, երբևէ նման խնդիր չի եղել։ Պետք է փաստել, որ սա կխոչընդոտի ռեզիդենտ փոխադրողի գոյությանը, ձևավորմանը, հայկական որևէ ընկերության ձևավորմանը, ինչը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։ Համաճարակային իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ մեր քաղաքացիների տարհանումների ժամանակ ազգային փոխադրողը շատ ավելի ճկուն կլիներ, քան օտարերկրյա որևէ փոխադրող՝ ինչ-որ լրացուցիչ չվերթներ իրականացնելու։ Այդ առումով ռեզիդենտ ընկերության խնդիրն էլ, կարծես թե լուրջ է։

- Հունիսի 3-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն էր անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի վերաբերյալ: Քննարկմանը ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022թ. նոյեմբերին, մոտ 2․5 տարի հետո։ Ինչ եք կարծում, քաղավիացիայի ներկայիս կադրերով, ուժերով հնարավո՞ր է դուրս գալ «սև ցուցակից» 2․5 տարվա ընթացքում։ Մասնագետները Ղազախստանի օրինակն են մատնանշում, որը կրկին սև ցուցակում էր հայտնվել և դուրս դրանից դուրս գալու համար 5-6 տարի էր պահանջվել ու բավականին շատ ֆինանսական միջոցներ։

- 2․5 տարին, եթե անկեղծ լինենք, մեր պետության համար երկար ժամանակահատված է։ Կարծում եմ՝ կան մասնագետներ, որոնք այս պահին քաղավիացիայի կոմիտեում չեն աշխատում, այդ մասնագետներին կարելի է ներգրավել, համախմբել, համազգային ծրագիր հայտարարել, կոնկրետ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակել և դրանով փորձել դուրս գալ ստեղծված իրավիճակից։

- Իսկ եթե մասնագետներին չներգրավեն։

- եթե չներգրավեն, 2․5 տարին մոտավորապես այն գնահատականն է, որ պետք է նոր կադրեր վերապատրաստվեն և այդ կադրերը սերտիֆիկացվեն համապատասխան կառույցների կողմից, դա մոտավորապես այդ ժամանակահատվածն է։ Բայց իմ գնահատականով՝ դա երկար ժամանակահատված է Հայաստանի նման ծովային ելք չունեցող երկրի համար։ Այստեղ պետք է փորձել օր առաջ խնդիրները լուծել։ Ես հասկանում եմ, որ ընթացակարգեր կան, EASA-ն ամեն րոպե պատրաստ չէ գալ Հայաստան, նորից աուդիտ անել, բայց մենք կարող ենք աշխատանքով ապացուցել, իսկ աշխատանքով ապացուցելու խնդիրը, թերությունը դրված է կադրերի կարողությունների վրա։ Այդ կադրերը կան, մեծ մասը դրսում են աշխատում, այդ դրսում աշխատողներին պետք է կարողանալ համազգային ծրագրի պրոցեսներում ներգրավել, բայց պետք է լինեն հստակ գործողությունների ծրագիր՝ նպատակը որն է։

- ԵՄ տարածքում թռիչքների արգելքի որոշումից հետո պաշտոնանկություններ չպե՞տք է լինեն ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար կազմում։

- Ես չեմ կարող ասել, դա արդեն ղեկավարության որոշելու խնդիրն է։ Ինքս որպես ավիացիոն տնտեսագիտության մասնագետ, ծանոթ լինելով նաև միջազգային կանոններին և ստանդարտներին, որոնք անդամ պետությունների համար կազմակերպություններն առաջադրում են՝ որպես երաշխավորություններ, կարող եմ միայն ասել, որ խնդիրը կայանում է կադրերի պրոֆեսիոնալ կարողություններին։

«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգված
Ամենադիտված