Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են ազդեցիկ հովանավորները, ինչու էր մինչ մահանալը զինվորն ընկճված

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի Զինված ուժերի Տավուշի մարզում (Շամշադինում) գտնվող զորամասերից մեկի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանը մահվան նախորդող օրերին եղել է հոգեպես ճնշված վիճակում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Մխիթարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:

«Մենք եղել ենք այն զորամասում, որտեղ ծառայել է Արսենը: Զրուցել ենք զինծառայողների հետ եւ պարզել, որ Արսենն իր մահվանը նախորդող օրերին հոգեպես ճնշված վիճակում է եղել, բացի այդ տվյալ զորամասում իրավիճակը լարված է եղել: Համակողմանի վերլուծությամբ հանգել ենք նրան, որ Արսեն Մխիթարյանի մահվան գործում կան մեղավորներ, որոնք մինչ օրս հայտնաբերված չեն, նրանք կարող են ունենալ ազդեցիկ հովանավորներ, որոնք անում են հնարավորը, որպեսզի Արսեն Մխիթարյանի մահվան իրական հանգամանքները չբացահայտվեն: Այդ հովանավորը բարձրաստիճան սպա է, նամակ եմ գրելու ՀՀ գլխավոր դատախազություն եւ այդ սպայի անունն եմ հայտնելու դատախազին, որպեսզի ուսումնասիրություններ իրականացվեն: Այդ սպայի անունը վարույթն իրականացնող մարմնին հայտնել ենք, սակայն, այդպես էլ որեւէ արդյունք չկա»,-ասաց նա:

Նորայր Նորիկյանը նշեց, որ տուժող կողմի մոտ նախաքննական մարմնի նկատմամբ անվստահություն է ձեւավորվել, քանի որ Արսենի մահվանից մի քանի ամիս անց դեռ ոչ մի արդյունք չկա. «Մենք բացարկ ենք հայտնել քննչական խմբին, սակայն, այդպես էլ պատասխան չենք ստացել»:

Փաստաբանը ՀՀ նորանշանակ դատախազ Արթուր Դավթյանին հորդորեց համապատասխան ցուցում տալ գործի քննությունը տեղափոխել զինվորական քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի վարչություն, իսկ եթե շարունակի մնալ այդ վարույթում, կարգի հրավիրել նախաքննական խմբին. « Նաեւ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահին հորդորում ենք իրականացնել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն: ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարին հորդորում եմ հանձնարարել ուսումնասիրել, թե առհասարակ ինչպիսի բարոյահոգեբանական վիճակ է տիրել տվյալ զորամասում: Հետագա ողբերգություններից խուսափելու համար հուսով ենք, որ հետամուտ կլինեն»:

Փաստաբանը նաեւ նշեց, որ Արսեն Մխիթարյանը մահվանը նախորդող օրերին հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի անդամների հետ, որի ձայնագրությունը եւս կցվել է քրեական գործին: Նորայր Նորիկյանը չմանրամասնեց, թե հեռախոսազրույցի ժամանակ կոնկրետ ինչ խոսակցություն է եղել` ելնելով նախաքննական գաղտնիությունից:

Արսենը ապրում էր Արմավիր քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Նա Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող էր, սովորում է ատամնաբուժական ֆակուլտետում։ Նա երկու քույր ունի, որոնցից ավագը նույնպես սովորում է Բժշկական համալսարանում։

Նշենք, որ Արսեն Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:

Ըստ ՔԿ տվյալների՝ 2016թ. հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կանՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան
Ամենադիտված