Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Նիգավան գյուղում. գյուղացիները փակել են ճանապարհը և սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան գյուղի մոտ 8 ընտանիք՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նիգավան գյուղ մտնող խաչմերուկը։ Բողոքի ակցիայի մասնակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում արդարացիորեն բարձրաձայնում էին. «Ո՞վ է տեսել մի քանի տարի կարուսել նստես։

Դատավորների պնդաճակատության արդյունքում ողջ գյուղը դիվադադար են արել։ Առաջին ատյանի դատարանում կարողանում ենք ապացուցել մեր անմեղությունը, որտեղ դատական քննությունը անցել է օբյեկտիվ և արդար, սակայն, չգիտես ոնց, վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործը 180 աստիճան շուռ են տալիս։ Մենք չէինք դիմի այս ծայրահեղ միջոցին, սակայն արդեն համբերության բաժակը լցվել է։ Մեր հույսը նորընտիր վարչապետն է, ով, կարծես թե, պայքար է սկսել հուռի բարքերի դեմ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի համանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Վերջիններս բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցում են, որպեսզի ճանապարհը բացեն՝ խոստանալով, որ նրանց բարձրաձայնած խնդիրը իրենք կտեղեկացնեն համապատասխան մարմիններին, սակայն այս պահին գյուղացիները հրաժարվում են ճանապարհը բացել։ «Ես՝ Օնիկ Շահբազյանս, Սովետաշենի ավտոշուկայից ավտոմեքենա եմ գնել գյուղացիների գումարի դիմաց, իսկ հետո մեքենան դրել եմ վաճառքի, որպեսզի ստացված գումարը հետո բաժանվի այդ 8 ընտանիքների միջև։

Սակայն 40 օր անց հարկադիրից ստանում ենք գրություն, որ մեքենան պիտի վերցվի կալանքի։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում տեղեկանում ենք, որ այդ մեքենան, ումից որ գնվել է, ինքն էլ գնել է ուրիշից՝ գումարը մաս-մաս վճարելու պայմանագրով։ Սակայն նախկին տերն ասում է, որ իրեն գումար չեն տվել և գործարքը շինծու է։

Չգիտես ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշում է, որ մեքենան պետք է հետ վերադարձվի։ Որոշումը բողոքարկվում է վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարում է, այսինքն՝ որ գնորդը՝ ես, բարեխիղճ եմ, օրինական ճանապարհով մեքենան գրանցվել է իմ անվամբ։ Այնուհետև մեքենայի նախկին տերը դիմում է Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչի բողոքը բողոքարկելու, սակայն դեռ չստացած վճռաբեկի որոշումը, մի նոր հայցով մտնում է առաջին ատյանի դատարան, իբր այդ մեքենան հանդիսանում է գրավի առարկա, և իրավունք չունեին ինձ վաճառելու։

Սակայն ի՞նչ գրավի մասին է խոսքը, երբ կալանք չկար դրված, և Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը մի մուրճի հարվածով որոշում է, որ մեքենան գրավի առարկա է, իսկ երբ մենք հարց ենք բարձրացնում, որ կա՞ արդյոք փաստաթուղթ, որ մեքենան գրավի առարկա է, վերաքննիչ դատարանը, նայելով գործին, ասում է, թե բավարար հիմքեր չես բերել, և առաջին ատյանի որոշումը թողնում է անփոփոխ։ Մի՞թե կարելի է նման դատ անցկացնել։ 2 տարի է, որ մեքենան կալանքի տակ է պահվում անհիմն կերպով։ Հիմա մեր արդար բողոքն է, որ մեր ձայնը հասցնենք վարչապետ Կարեն Կարապետյանին ու Արդարադատության նախարարությանը»,-ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Օնիկ Շահբազյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ
Ամենադիտված