Լարված մթնոլորտ ԵՊՀ-ում՝ աշխատակիցներից պահանջում են մատնահետքեր թողնել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾHayacq.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 30-ից ԵՊՀ-ում լարված իրավիճակ է տիրում:
ԲՈՒՀ-ում աշխատողների աշխատաժամանակը վերահսկելու նպատակով աշխատակիցներից պահանջում են մուտք ու ելքը կազմակերպել մատնահետքերով:
Այս ամենը արվում է պարտադրողաբար՝ բոլոր աշխատակիցները հրավիրվել են կադրերի բաժին և պարտադրվել է թողնել մատնահետքեր:Աշխատակիցների շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացել:
Նրանք դեմ չեն վերահսկման գործընթացին, սակայն ոչ այս ձևով:
Չնայած, բարձրացած աղմուկից հետո ժամանակավոր կասեցվել է այս գործընթացը, այնուամենայնիվ աշխատողները մտահոգություն ունեն, որ այն պարտադիր կյանքի կկոչվի և սա ընդամենը ժամանակ շահելու համար է: