Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Իմ քայլը»-ի իշխանության գալուց հետո երկիրը հայտնվել է ներքին և արտաքին քաղաքական մեկուսացման մեջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Անցած շաբաթ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «անպարկեշտ առաջարկություն» արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը՝ որպես իշխող խորհրդարանական մեծամասնություն, փաստացի հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը, և իր իսկ շարքերից նրա փոխարեն ավելի պետականամետ, հավասարակշիռ և գործունյա վարչապետ առաջադրել, որը կկարողանա հասարակության այլ ուժերի հետ աշխատելով, երկիրը դուրս բերել խորացող ճգնաժամից։ Այս հոդվածից հետո հանրության մեջ սկսեցին բազմաթիվ տեսություններ տարածվել պատրաստվող «պալատական հեղաշրջման» մասին, մի շարք այլ գործիչներ էլ սկսեցին արտահայտվել իշխանափոխության թեմայով, ու թեև այս առաջարկությունը իրականում ավելի շատ իշխանության վրա հոգեբանական գրոհի տարր էր հանդիսանում, քան իրական քաղաքական գործողություն, առկա ճգնաժամային իրավիճակում այն անխուսափելիորեն բերել է բազմաթիվ ենթադրությունների և քննարկումների, և ես կուզենայի այդ կապակցությամբ ստորև շարադրել Հայաստանում ապագա իշխանափոխության վերաբերյալ մեր սեփական պատկերացումները։

Մեր կուսակցությունը իր հռչակման օրից հանդես է եկել գործող իշխանությանը սկզբունքային ընդդիմության դիրքերից, համարելով, որ այն տեսլականը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հանրությանը, և ստացել նրա վստահության մանդատը 2018 թ․ դեկտեմբերի ընտրություններին, որքան էլ առաջին հայացքից գրավիչ, իրականում խաբուսիկ է, և չի համապատասխանում մեր երկարաժամկետ ազգային շահերին։ Դա, սակայն, հեշտ չէր բացատրել հասարակության այն զգալի մասին, որը, մինչ այժմ սևեռված լինելով նախորդ իշխանությունների օրոք տարածված կոռուպցիայի վրա, և հավատալով «թալանը» հետ բերելու միջոցով համատարած բարեկեցության հասնելու Փաշինյանի խոստումներին, ուշադրությունից բաց էր թողնում այն պարզ իրողությունները, որ Հայաստանը, բոլոր դեպքերում, սահմանափակ ռեսուրսային բազայով, համեմատաբար թույլ զարգացած արդյունաբերությամբ, փոքր և նվազող բնակչությամբ, արտաքին մեծ կախվածությամբ, երկու կողմից շրջափակված, և նույնիսկ իր բուն գոյությանը սպառնալիքներ ունեցող երկիր է, որի համար կոռուպցիան թեև իրական մարտահրավեր է, բայց բնավ ոչ միակը։

Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելը պահանջում են ազգային լավագույն կառավարչական և մտավոր ռեսուրսների համախմբում և տասնամյակների համակարգված աշխատանք՝ բազմաթիվ ճակատներով։ Նախորդ իշխանության օրոք դա ևս բավարար տեղի չէր ունենում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրավիճակը էլ ավելի է վատացել, քանի որ նա, նախորդ իշխանությունների դեմ պայքարի անվան տակ, թուլացրել է պետության ինստիտուցիոնալ կառույցները, փչացրել է հարաբերությունները հայկական իրականության մեջ գործող բազմաթիվ կարող ուժերի հետ, և ֆորմալ ունենալով բացարձակ իշխանություն, փաստացի իրեն իսկ զրկել է երկիրը կառավարելու հիմնական լծակներից։

Որպես հետևանք, «Իմ քայլ»-ի իշխանության գալուց հետո անցած մեկ և կես տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, թեև արձանագրել է որոշակի ձեռքբերումներ, մասնավորապես, հարկային մուտքերի ավելացման ուղղությամբ, վերջին շրջանում հայտնվել է ավելի և ավելի սրվող ներքին և արտաքին քաղաքական մեկուսացման մեջ, և կորցնում է երկիրը արդյունավետ կառավարելու ընդունակությունը։ Դա արտացոլվում է մի շարք առանցքային խնդիրներում, որոնք այլևս անհնար է թաքցնել հասարակությունից՝

Ա) արտաքին քաղաքական հարաբերությունների վատթարացում մի շարք գերակա ուղղություններում, և Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշումների անթաքույց ուժեղացում տարբեր միջազգային հարթակներում,

Բ) հայկական ավանդական արժեհամակարգի և ընտանիքի նկատմամբ ուղղորդված գրոհ՝ դրսից ֆինանսավորվող ուժերի կողմից, որոնց աջակցում է ԱԺ իշխող մեծամասնությունը,

Գ) հասարակության ներսում ատելության, հանցավորության և քաղաքական բռնության աճ, որոնք վերջին շրջանում առավել սուր բնույթ են ստանում, ներառյալ տառացիորեն երեկ Սյունիքում,

Դ) համավարակի դեմ պայքարի ձախողում, որի արդյունքում Հայաստանում համավարակի ահագնացող տարածումը զուգորդվում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի հետ,

Ե) այս ամենի ֆոնին, պետական համակարգի և իրավապահ մարմինների շարունակվող կազմալուծում, որակյալ մասնագետների արտահոսք բազմաթիվ ոլորտներից (քաղավիացիա, կրթություն, գիտություն, գյուղատնտեսություն, և այլն), և դրան հետևող ակնհայտ ձախողումներ։

Ցանկացած այլ զարգացած երկրում, այս խնդրներից մեկն էլ բավական կլիներ՝ կառավարության հրաժարականի համար։ Սակայն մինչև վերջերս, գործող կառավարությունը Հայաստանում անձեռնամխելի կարգավիճակ ուներ, նրան նույնիսկ քննադատել չէր կարելի։ Քննադատողները ակնթարթորեն «ժողովրդի թշնամու» կարգավիճակ էին ստանում, ինչպես ստալինյան ժամանակներում, իսկ բոլոր առկա խնդիրներում մեղավոր կարող էր լինել ով ասես, բայց ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա սակայն իրավիճակը սկսվում է փոխվել, և շատերը սկսում են հասկանալ, որ ի վերջո, Կառավարությունը պատասխանատու է երկիրը արդյունավետ կառավարելու համար, ընտրողները դրա համար են նրան ընտրել, ոչ թե ամեն քայլափոխին թշնամիներ որոնելու, նրանց «ասֆալտին փռելու», բայց արդյունքում իրական գործերը ձախողելու համար։ Այս ամենը հանգեցրել է մի իրավիճակի, որում իշխանափոխությունը Հայաստանում աստիճանաբար դառնում է օրակարգային խնդիր, թեև բոլորովին էլ ոչ այն սցենարով, որն առաջարկում էր Միքայել Մինասյանը։

Իրականությունը այն է, որ թեև ֆորմալ իմաստով «Իմ քայլը» հանդիսանում է ԱԺ իշխող մեծամասնություն և իրավասու է իր հայեցողությամբ ցանկացած այլ վարչապետի թեկնածություն առաջարկել, մեկ և կես տարի առաջ ընտրողների մեծամասնությունը ընտրել են ոչ թե այդ տարասեռ և հավաքական քաղաքական կենսագրությունից զուրկ կառույցը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին, և հենց նրանից են ակնկալում երկրի առաջ կանգնած խնդիրների լուծումը։ Ուստի եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի կարողանում արագ շրջադարձ կատարել և հաղթահարել ահագնացող ճգնաժամը, վարչապետը ոչ միայն պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի և հրաժարական տա (ինչպես նախկինում բազմիցս խոստացել է), այլև նաև որոշակի անցումային փուլից հետո պետք է նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն, և մեր քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ազատ կամարտահայտության միջոցով նոր իշխանություններ ձևավորելու։

Եթե դա արվի խելամիտ ժամկետներում, նույն Նիկոլ Փաշինյանը շանս կունենա պահպանել իր անկում ապրող վարկանիշի գոնե մի մասը, և իր թիմով վերադառնալ ԱԺ՝ կամ որպես ընդդիմություն, գամ գուցե նույնիսկ ինչ-որ մի տարբերակում՝ նոր կառավարող կոալիցիայի մաս, և սա կլինի նորմալ ժողովրադավարական զարգացում՝ առանց պալատական հեղաշրջումների և դրան հաջորդող քրոնիկ անկայունության։ Այլապես, շարունակելով համառել և վատնել իր վարկանիշը և մեր բոլորի սուղ ռեսուրսները, նույն Նիկոլ Փաշինյանը ի վերջո կարող է կանգնել «մերժվելու» վտանգի առաջ, իսկ նրա առաջնորդած ուժը՝ քաղաքական թատերաբեմից ընդհանրապես վերանա, ինչպես դա արդեն տեղի է ունեցել մի շարք այլ, մեկ առաջնորդի շուրջ ստեղծված կառույցների հետ։

Այս պայմաններում արտախորհրդարանական ընդդիմությունն էլ նաև արդեն հիմա պետք է սկսի համախմբվել, և արդյունքում հանրությանը ներկայանա 2-3 խոշոր գաղափարական միավորներով։ Դա հնարավորություն կտա հեռանկարում ավելի խելամիտ և տարբերակված ընտրություն կատարել իրական քաղաքական ծրագրերի շուրջ, ձևավորել ներկայացուցչական և հավասարակշռված խորհրդարան, և նրա մեջ ներկայացված ուժերից էլ՝ այնպիսի կառավարություն, որը կկարողանա լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, ձևավորել ազգային համաձայնության օրակարգ, դրանով կայուն հեռանկար տալ հասարակությանը և պետական կառույցներին, և ձեռնամուխ լինել երկրի անվտանգության և զարգացման հիմնական խնդիրների լուծմանը։

Մենք, որպես նորաստեղծ, բայց արագ զարգացող ազգային առաջադիմական քաղաքական ուժ, ևս պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել այդպիսի համախմբման գործընթացներին, համագործակցել ազգային գաղափարախոսությամբ և ժողովրդավարական նկարագրով այլ կարող ուժերի հետ, և մեր առավելագույն ջանքերը ներդնել՝ հասարակությանը տալու իրական և որակյալ ընտրություն։ Բոլոր դեպքերում, մենք ապագա իշխանափոխությունը պատկերացնում ենք միայն սահմանադրական և ժողովրդավարական ճանապարհով, միայն դա հնարավորություն կտա բոլորիս այս ճգնաժամից հնարավորինս անկորուստ դուրս գալ։

Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենադիտված