Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հրաման. որքան պետք է լինի անձի ջերմությունը, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առավել մանրամասն՝Այստեղ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 21-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը»։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Առողջության առաջնային պահպանման հաստատությունները (այսուհետ՝ ԱԱՊ հաստատություն), կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանի հավելվածով 1-ով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում։
Նմուշները տեղափոխվում են (այդ նպատակի համար նախատեսված տրանսպորտային միջոցով) կցագրված լաբորատորիաներ` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդաբանությամբ հետազոտության։
ԱԱՊ հաստատության կողմից Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում ստեղծվում է համապատասխան ուղեգիրը` ընտրելով թեստավորման ենթակա շահառուների խումբը։

Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգով ԱԱՊ հաստատությունը հետևում է ուղեգրված դեպքի լաբորատոր հետազոտության արդյունքին։

Այն դեպքերում, երբ ուղեգիրը տրվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ) կողմից, ՊՇՌ մեթոդաբանությամբ հետազոտության դրական արդյունքները տրամադրվում են ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ-ի մասնաճյուղերին` ըստ մարզերի և Երևան քաղաքի, որտեղից տեղեկատվությունը փոխանցվում է սպասարկող ԱԱՊ հաստատություններին։

ԱԱՊ հաստատության սպասարկող ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում հաստատված COVID-19 պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները:

Ելնելով հաստատված COVID-19 պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին:

Հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելությունը ԱԱՊ մասնագետների կողմից իրականացվում է հետևյալ անհատական պաշտպանիչ միջոցներով՝ բժշկական դիմակ, ակնոց կամ պաշտպանիչ վահան, մեկանգամյա օգտագործման խալաթ, ձեռնոց, բախիլ, գլխարկ, որոնք չի թույլատրվում հանել պացիենտի տանը: Պացիենտի տունը լքելուց հետո անհատական պաշտպանիչ միջոցները անմիջապես հանվում են և փաթեթավորվում են աղտոտված բժշկական թափոնների համար նախատեսված տոպրակի (պլաստիկ տոպրակ զիպ փականով կամ որևէ այլ հերմետիկ փականով) մեջ՝ ապահովելով թափոնների անվտանգ գործածության պահանջները՝ համաձայն Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի: Նշյալ գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելության ժամանակ:

 

Հոսպիտալացման հիմնավորման դեպքում ԱԱՊ բժիշկը 8603, 011 860303 հեռախոսահամարներով կապ է հաստատում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գործող պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի (այսուհետ՝ Խումբ) հետ և վերջիններիս հետ քննարկում հոսպիտալացման ցուցումները:

Խումբը տրամադրում է խորհրդատվություն ԱԱՊ բժշկին և հոսպիտալացման հիմնավորված ցուցումների առկայության դեպքում՝ ուղղորդում համապատասխան կազմակերպություններ։

Հաստատված COVID-19 պացիենտի հոսպիտալացման համար ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում է էլեկտրոնային ուղեգրում և կանչ է տրվում շտապ բժշկական օգնության ծառայությանը` պացիենտին համապատասխան հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխելու համար:

ԱԱՊ հաստատության աշխատաժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին հաստատված COVID-19 պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում պացիենտը կամ ընտանիքի անդամը կանչ է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը: Ընդ որում պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե:

Հիվանդանոցային կազմակերպությունից դուրս գրվելուց հետո COVID-19 պացիենտի նկատմամբ ԱԱՊ մասնագետի կողմից սահմանվում է հետհիվանդանոցային բժշկական հսկողություն՝ 14 օրյա ժամկետով, որից հետո անձը համարվում է աշխատունակ։

Անախտանիշ և թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտների նկատմամբ սահմանվում է 14 օրյա ինքնամեկուսացում և բժշկական հսկողություն` պացիենտին իրազեկելով վարակի տարածման կանխարգելման և COVID-19 ախտանշանների մասին և հրահանգելով, որ առողջական վիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել սպասարկող ԱԱՊ բժշկի հետ:

ԱԱՊ բժիշկը տրամադրում է խորհրդատվություն հաստատված COVID-19 պացիենտին և պացիենտի հետ բնակվող անձանց՝ տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ՝ համաձայն ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանի հավելվածով 1-ով հաստատված ուղեցույցի։

Անախտանիշ ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հիվանդության 14-րդ օրից հետո հանվում են բժշկական հսկողությունից, որի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։

Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հանվում են բժշկական հսկողությունից ախտանշանների բացակայության օրվանից սկսած 14 օր հետո, որի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։

ԱԱՊ բժիշկը սահմանում է 14 օրյա բժշկական հսկողություն հաստատված COVID-19 պացիենտների հետ սերտ շփվածների նկատմամբ` համաձայն ԱՆ ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ-ի կողմից ներկայացված ցանկի (ըստ կցագրման վայրի` նշելով ԱԱՊ հաստատության անվանումը, պացիենտի անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, փաստացի բնակության հասցե, կամ ՀԾՀ):

Հաստատված COVID-19 պացիենտների հետ սերտ շփվածների շրջանում ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, սահմանված կարգով, կատարվում է նմուշառում 60 տարեկանից բարձր և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող կոնտակտավորներին:

ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ COVID-19
ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՈՒՄԸ

 

Հաստատված COVID-19-ի անախտանիշ կամ թեթև ընթացքի և բարդությունների զարգացման ռիսկը բարձրացնող ուղեկցող հիվանդությունների/վիճակների (քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն) բացակայության դեպքում մինչև 60 տարեկան պացիենտի բժշկական հսկողությունն իրականացվում է տնային պայմաններում:

Թեթև կլինիկական ընթացքին հիմնականում բնորոշ է սուբֆեբրիլ ջերմություն, հազ, թուլություն և գլխացավ, սակայն հնարավոր են նաև հետևյալ կլինիկական դրսևորումները՝ ցավ բկանցքում, հարբուխ, փսխում, լուծ, հոտառության կորուստ (անոսմիա, 30-60%), համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ):

Թեթև կլինիկական ընթացքի դեպքում մեծահասակների մոտ շնչառության հաճախությունը` ≤ 22/րոպե, արյան թթվածնով հագեցվածությունը՝ SpO2>93%:

Թեթև կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից՝ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Ընդ որում թեթև ձևերը շուրջ 10-15% դեպքերում հարաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է մշտադիտարկվեն:

Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով ԱԱՊ մասնագետները մշտադիտարկում են պացիենտի և պացիենտի հետ բնակվող անձանց առողջական վիճակը՝ առողջական վիճակի վատթարացումը (մարմնի ջերմաստիճանը >38.0°C-ից, դժվարացած շնչառություն/հևոց, հազի զարգացում կամ ուժեղացում) ժամանակին հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում հոսպիտալացման ուղեգրելու նպատակով:

Տնային պայմաններում բժշկական հսկողության տակ գտնվող պացիենտը հիվանդության ողջ ընթացքում ԱԱՊ բժշկին օրը 2 անգամ հայտնում է ջերմաչափման տվյալները, իսկ ԱԱՊ բժիշկը պացիենտից ճշտում է շնչառական ախտանիշների առկայությունը՝ առավել ուշադրություն դարձնելով դժվարացած շնչառությանը/հևոցին, ցավերին կրծքավանդակում, արյունախխմանը:

Ըստ բժշկական ցուցումների, ԱԱՊ հաստատությունում իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, այդ թվում՝ արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, արյան կենսաքիմիական հետազոտություն (գլյուկոզ, ալանինամինոտրանսֆերազ, ասպարտատամինոտրանսֆերազ, կրեատինին, պրոթրոմբինային ժամանակ/ինդեքս), թոքերի ռենտգենաբանական հետազոտություն:

Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), հեռահար հնարավոր է դեղամիջոցների նշանակում ԱԱՊ բժշկի կողմից պացիենտին (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող /ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում):

ՀԱՍՏԱՏՎԱԾ COVID-19 ՊԱՑԻԵՆՏԻ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
COVID-19 պացիենտների հոսպիտալացման ցուցումներն են․
COVID-19-ի թեթև ընթացքը և 60-ից բարձր տարիքը,
COVID-19-ը և հղիությունը (COVID-19-ի ախտանշանների առկայության դեպքում,
COVID-19-ի թեթև ընթացքը և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն,
միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպոքսիայի), որի նշաններն են․
ա․ բարձր ջերմություն, սովորաբար 38 °C-ից բարձր, բ․ շնչառական ախտանիշներ,

գ․ թոքաբորբի պատկեր ռադիոլոգիական տվյալներով,

ծանր թոքաբորբը, որի նշաններն են․ բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1 նշանների առկայությունը․
ա․ շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ),

բ․ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%,

գ․ 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ,

կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն):
Հաստատված COVID-19-ով պացիենտը հոսպիտալացվում է, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե:

«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգված
Ամենադիտված