Ինչ է սպասվում մայիսի 22-ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում անցյալ տարի ամեն օր գրանցվել է մոտ 75 մահ (բոլոր պատճառներով), իսկ այս տարի՝ մոտ 69: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ մահացության փոքր-ինչ նվազումը կապված է այն բանի հետ, որ կարանտինային միջոցառումների շնորհիվ փողոցներում մեքենաներն ու տրանսպորտային միջոցներն ավելի փոքրաթիվ են, ինչի հետեւանքով դրանց պատճառով վնասվածքների եւ մահվան դեպքերը ավելի քիչ են անցյալ տարվա համեմատությամբ: