«Տավուշ տեքստիլի» 7 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը մտադիր է ձեռնարկության հաշվին բոլոր աշխատակիցների թեստավորում անցկացնել, որպեսզի դիմակների արտադրությունը ոչ մի վայրկյան չկանգնի։
«Տավուշ տեքստիլի» Բերդի արտադրամասի որոշ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել է Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը։
«Հաստատվել է կորոնավիրուսով վարակի 7 դեպք, փակվել է 2 արտադրամաս, որոնց 150 աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամներն ինքնամեկուսացած են: Վարակի գրանցված դեպքերի քանակը մարզում այս պահի դրությամբ 31 է»,–ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: