Կոչ ենք անում չգնալ օդանավակայան. Ոստիկանության կոչը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունը կոչով դիմել է ազգաբնակչությանը՝ հորդորելով քաղաքացիներին չգնալ օդանավակայան:
«Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։
Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։
Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»,- ասված է հայտարարության մեջ։