Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեռական դաստիարակության թեման փակ է. բացառված չէ, որ ծնողները բողոքեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման ԱԺ-ում նախորդ շաբաթ ընդունված Լանսարոտի կոնվենցիան է: Որքան էլ իշխանական թևը պնդում է, որ կոնվենցիան պաշտպանում է երեխաներին սեռական շահագործումից, այնուամենայնիվ,  կա նաև կարծիք, որ կոնվենցիայի ընդունմամբ հող է նախապատրաստվում դպրոցներում սեռական դաստիարակություն իրականացնելու համար: Թե որքանով են պատրաստ աշակերտները, նրանց ծնողները նման առարկայի ներդրմանը և որ տարիքն է առավել նպատակահարմար՝ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմանական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանից և նույն դպրոցի հոգեբան Մերի Ալեքսանյանից:

 

«Այժմ էլ՝ սեռական դաստիարակությանն առնչվող թեմաներ կան ներդրված «Առողջ ապրելակերպ» առարկայում: Շատ բան կապված է ուսուցչի ճկունությունից, թե ինչպես նա կհրամցնի այդ նուրբ թեման: Պետք է նշեմ, որ շատ ծնողներին այդ թեմաները դուր չեն գալիս, մյուսները՝ դեմ չեն: Եթե պետությունը գտնում է, որ պետք է ունենալ նման առարկա, ապա դպրոցը չի կարող ընդդիմանալ, հետևաբար, դասվարը կամ ուսուցչուհին իրենք կորոշեն՝ ինչպես դասավանդել, ինչպես աշխատել աշակերտների հետ»,-ասաց տնօրենը:

Խոսրովյանի խոսքով՝ ծնողների շրջանում կլինեն տարակարծություններ և դժգոհություններ. «Բացառված չէ, որ գան ու դժգոհեն՝ ասելով, որ այլ դպրոց են տեղափոխում իրենց երեխաներին, բայց ուր կտանեն: Շատ կարևոր է, որ ընդհանուր եզրակացություն լինի, որը կգոհացնի բոլորին: Այս պահին ամեն ինչ շատ անորոշ է և չգիտենք՝ կլինի նման առարկա, թե ոչ կամ եթե լինի, ապա՝ երբ: Պետք է սպասենք, չեմ կարող հապշտապ եզրակացություններ անել»:

 Տնօրենի հավաստմամբ՝ Ֆիզկուլտուրա առարկային զուգահեռ՝ 8-9-րդ դասարաններում երեխաներն անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որտեղ անդրադարձ կա նաև սեռական դաստիարակությանը. «Ընդ որում, սեռական հարցերին վերաբերող թեմաների դասերը կիսված են՝ միևնույն դասը աղջիկներն ու տղաները առանձին են անցնում»: 

Նույն դպրոցի հոգեբան Մերի Ալեքսանյանն, անդրադառնալով հարցին, ասաց, որ ճիշտ կլինի, եթե երեխաները սեռական դաստիարակություն ստանան դպրոցում. «Երեխաները մեծապես ինֆորմացիա ստանում են համացանցից, որը նման նուրբ թեմայի համար լավագույն տարբերակը չէ, թեման այնուհետև քննարկվում է ընկերների շրջանում, որը ևս լավագույն տարբերակը չէ: Ցավոք, մեր իրականության մեջ ծնողները խուսափում են նման թեմաներից խոսել իրենց երեխաների հետ: Նաև սրա արդյունքում է, որ երեխաները սխալ պատկերացումներ են ունենում: Հետևաբար նման կրթություն դպրոցում ստանալը կարևոր է»:

Հոգեբանը նշեց, որ սեռական դաստիարակություն ստանալու համար ամենահարմար տարիքը 10-12-րդ դասարաններում է. «Ավագ դպրոցում աշակերտներն ավելի հասուն են, բայց շատ կարևոր է, որ նյութը ճիշտ մատուցվի երեխաներին»:

Ալեքսանյանն ընդգծեց, որ սա դասական տարբերակ է սեռական դաստիարակության վերաբերյալ. «Բայց ես դեմ եմ, եթե սեռական դաստիարակության մասին կամ գենդերային հարցերի շուրջ պարտադիր լինի զրուցել, օրինակ, տարրական դպրոցի երեխաների հետ»: 

Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները՝ արագ համաձայնության հասնելու պայմանով Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Չնայած ՀԱՊԿ-ին հանրապետության մասնակցության սառեցմանը՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Վասիլև Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում «Դուք ոտատակ եք տվել մեր հայրենակիցների քվեն, կերել եք ԲՀԿ–ի ձայները»․ Աննա Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԹունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կրեմլը հրաժարվել է թույլ տալ Երևանին հետևել ԵԱՏՄ կանոններին մինչև քաղաքականության ուղղության որոշումըՍա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է «Ռուսաստանը փրկօղակ էր». Քաղաքագետը կանխատեսել է զանգվածային անկարգություններ Հայաստանում փտած լոլիկների պատճառով«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Իվան Մեզյուխո. Սա առաջին անգամը չէ, որ Բաքուն պահանջում է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը բացառելով Երևանի տարածքային պահանջները Լեռնային Ղարաբաղի նկատմամբՀայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Հայկ Բաբուխանյան. Հայաստանին անհրաժեշտ է հանրաքվե և հստակ «Այո» Ռուսաստանի հետ միությանըԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է Հայտնի է, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ խմբակցությունները 23-ամյա վարորդը «Mercedes»-ով մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել է Ստեփանակերտում  կայացել է Հայաստանի և Ադրբեջանի  կոմունիստական կուսակցությունների  քարտուղարներ Ա.Խ.Վեզիրովի և Ս.Գ.Հարությունյանի հանդիպումը Ա.Ի.Վոլսկու մասնակցությամբ. պատմության այս օրը (2 օգոստոս)Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 2-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվածներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր
Ամենադիտված