«Կոտայք» ռեստորանային համալիրում հայր և որդի դանակահարվել են
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆախօրեին Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող «Կոտայք» ռեստորանային համալիրում դանակահարություն է տեղի ունեցել. դանակահարվել են հայր և որդի:
«Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Հանգամանքները պարզվում են, դեպքի վայրում այս պահին աշխատում են քննչիները:
Հայր և որդին ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: