Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության մահակը կարող է վերածվել կապիկի ձեռքի փայտիկի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանխատեսվում էր, որ սահմանափակումները հանելուց հետո վարակակիրների թվի ավելացման մեջ ուղղակի մեղադրվելու են հասարակությունը, քաղաքացին։ Այսօրվա թվերի հրապարակումից հետո վարչապետական հերթական լայվի շեշտադրումը դրա ապացույցն է։ Եվ քանի որ քաղաքացին-ժողովուրդը «անկազմակերպ է», չի պաշտպանում հակահամաճարակային կանոնները, ապա կանխատեսելի է, որ առաջիկա օրերի ցուցանիշներն աճելու են, անցնելով օրական՝ 200-ի սահմանը։ Դա հիմք ընդունելով, իշխանությունները նոր սահմանափակումներ կմտցնեն, ենթադրաբար՝ մինչև հուլիսի 1-ը, խորացնելով սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Այդպես Հայաստանը, հնարավոր է, կհայտնվի պանդեմիայից տուժած երկրների աղյուսակի բարձր հորիզոնականներում, հետևաբար՝ կակնկալի միջազգային մեծ օժանդակություն։ Հին ասացվածք կա՝ հրամանատարի թեկուզ սխալ, բայց վճռական որոշումն ավելի ճիշտ է, քան անվճռական, փոփոխելի և կասկածներ սերմանողը։ Ինչպես տեսնում ենք՝ տարբեր երկրներ պայքարի տարբեր ռազմավարություն են կիրառում։ Օրինակ՝ տարածաշրջանում ցածր ցուցանիշներ ունեցող Վրաստանը ճգնաժամի հաղթահարման ռազմավարական ծրագրեր է մշակում։ Ցածր մահացության ցուցանիշ ունեցող Գերմանիան աչքի է ընկնում պայքարի հաստատակամությամբ և արդյունավետությամբ։ Իսկ ժողովրդին մեղադրող կառավարությունները պայքարն իռացիոնալ ուղղությամբ են տանում։ Այդ պատճառով այդ երկրներում աղետի չափերը համեմատաբար՝ մեծ են։ Հարկ է նկատել նաև, որ պետական ապարատի և քաղաքական համակարգի համաձայնեցված աշխատանքի արդյունքում է հաջողվում ճգնաժամի կառավարելիության ռազմավարություն իրականացնելը, որը ոչ միայն ճգնաժամի հաղթահարման հույս է ներշնչում, այլև կառավարելի է դարձնում աղետի ծավալման ռիսկերը։ Իսկ ամեն ինչում քաղաքացուն-ժողովրդին մեղադրելու-հանդիմանելու մարտավարությունը խորացնում է հասարակական անհամերաշխությունը, որն առանց այս էլ խորացված է խորհրդարանական ծեծկռտուքների, սև-սպիտակ բաժանումների հետևանքով։ Փոխադարձ անվստահության խորացումը կարող է, թերևս, ժամանակավոր դրական էֆեկտ ունենալ վարակի տարածումը կանխելու առումով։ Սակայն եթե այն հասարակական բնավորություն դառնա, ապա խիստ բացասական կանդրադառնա տնտեսության վերականգնման և սոցիալ առաջընթացի վրա պանդեմիայից հետո։ Ամենաանցակնալի հետևանքը կլինի այն, որ քաղաքական համայնքը կդադարի հավատալ ժողովրդին, հետևաբար նաև ժողովրդավարությանը։ Ավելորդ չի նշելը, որ հասարակության սոցիալական պատասխանատվությունը բարձրացնելու միակ լծակը ազգային-հասարակական արժեքներն են։ Եթե դրանք շրջված են կամ ցինիկաբար արհամարհվում են, ապա առաջանում է կրկեսային քաոս, որի ժամանակ իշխանության մահակը վերածվում է կապիկի ձեռքի փայտիկի։ Այսինքն՝ ոչ ոք լուրջ չի ընդունում իշխանությունների հրահանգները, նույնիսկ՝ հակահամաճարակային սահմանափակումները խախտելու համար սահմանված պատժից չի զգաստանում։

Թաթուլ Մկրտչյան

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենադիտված