Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ասատրյան. Հոկտեմբերի 16 մենահամերգ ԱՄՆ -ում

ՎԻԴԵՈ

«Ժառանգությունը շարունակվում է» խորագիրը կրող մենահամերգը առիթ էր՝ զրուցելու ամերիկաբնակ երգչի հետ, որը երգի միջոցով շարունակում է ապրեցնել Արամ Ասատրյանի անունը:

- Որքա՞ն ժամանակ է, որ հայրենիքում չեք բնակվում:

- 2000թ. տեղափոխվել եմ ԱՄՆ: Սկզբում կարոտը խեղդում էր ինձ, բայց առօրյա հոգսերն ու գործերը կլանում էին օրս: Ունեմ հրաշալի ընտանիք, երեխաներս, շնորհիվ կնոջս, ստացել են հայեցի դաստիարակություն: Հաճախել են նաև հայկական դպրոց, նրանք հաջողություններ ունեն ուսման մեջ սպորտում, իսկ երգելու շնորհը կա բոլորի մոտ:

- Սկզբում դժվարությունների հանդիպե՞լ եք, ի՞նչն էր ուժ տալիս առաջ շարժվել:

- Եթե անկեղծ լինեմ, դժվարությունների գրեթե չեմ հանդիպել, իսկ եղած փոքր խոչընդոտները կարելի է հաղթահարել աշխատասիրությամբ: Ես էությամբ չհիասթափվող մարդ եմ, ու եթե ինչ-որ բան չի ստացվում, ձգտում եմ ավելի ուժեղ լինել, մտածում եմ՝ Աստծո կողմից փորձություն էր, պետք է դիմանալ:

- ԱՄՆ ում ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է եղել:

- Համարում եմ, որ ամենամեծ ձեռքբերումը հորս՝ Արամ Ասատրյանի կիսատ գործը շարունակելն է: Կարողացա իրականացնել նրա ցանկություններից մեկը, որ հայ օջախներում հնչեն նրա գուսանական երգերը: Մինչև հիմա աշխատում եմ «Ասատրյան» համույթի հետ, նրանք հորս ընկերներն են: Ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվում է թեկուզ օտար ափերում տարածել ասատրյանական շունչն ու ոգին՝ ապրեցնելով նրա անունը:

- Ասատրյանները, մեծից փոքր, երգում են: Ժառանգականությո՞ւն է , թե՞ Աստծո պարգև:

- Ասատրյանները երգի հետ փոխանցում են սեր ու բարություն: Բոլոր նորաստեղծ ընտանիքներում, որ թևածում է մեր երգը, մի տեսակ հատուկ ցանկությամբ ուզում ենք, որ այդ երիտասարդների մոտ սերն ու հարգանքը գերիշխող լինի համատեղ կյանքում: Կարծում եմ՝ մեր գերդաստանում ժառանգական է բնատուր ձայնը, բայց, ինչու ոչ, նաև Աստծո պարգև է:

- Հոկտեմբերի 16 -ին DOLBY կինոթատրոնում ձեր առաջին մենահամերգն է: Ինչպե՞ս եք պատրաստվում:

- Մենահամերգը կարծես քննություն լինի երգչի համար: Այս տարիների ընթացքում բազմաթիվ խնջույքների ժամանակ հազարավոր մարդկանց եմ ուրախացրել, մենահամերգի ժամանակը պիտի հասունանար ու ահա մենք լիարժեք պատրաստ ենք՝ նոր երգացանկ, զուգերգեր, գեղեցիկ շոու ծրագիր, ամեն ինչ՝ հանդիսատեսին գոհացնելու, տպավորիչ երեկո պարգևելու համար:

- Համերգը որևէ խորագիր ունի:

- Այո՛ , ես այն անվանել եմ «Ժառանգականությունը շարունակվում է»: Հայրս միշտ ասում էր՝ ես մի 150 տարի ապրելու եմ, շատերը չէին հասկանում՝ ինչու է այդպես ասում: Նրա խոսքերի տակ հետևյալ միտքն էր, որն ինձ փոխանցեց.

«Տիգրան ջան, քանի իմ երգերը կան ու կհնչեն, ես դեռ ապրելու եմ, կմահանամ այն ժամանակ, երբ էլ չեն երգի դրանք: Վստահ եմ, որ մեզանից հետո ասատրյանական հաջորդ սերունդները նույնպես երգելու են: Արամ Ասատրյանի շունչն ու հոգին մեզ հետ է:

-Անակնկալներ կլինե՞ն համերգի ժամանակ:

-Այո՛, կլինեն, բայց հիմա չբացահայտենք: Մենահամերգը նաև նկարահանվելու է, մինչև Ամանոր հասանելի կլինի համացանցում

- Հայաստանի մասին երգ կհնչի՞:

- Իհարկե, ավելին, լինելու է պրեմիերա: Հայաստանը մեր սրտերում է՝ անկախ բնակության վայրից:

Պատրաստեց Past.am-ը։

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ռոզենկրոյցերներ գաղտնի կազմակերպությունՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Շուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել են ««Ո՞վ կկանգնեցնի Ադրբեջանին». Կեդմին անվանել է այն ուժը, որը կարող է փրկել Հայաստանը փլուզումից»Վթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-ն «Հայաստանի կառավարությունը ուժեղացրել է ճնշումը եկեղեցու վրա կաթողիկոսին փոխարինելու նպատակով»Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն լավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում  600 աշխատող դարձել են գործազուրկ. պատմության այս օրը (հոկտեմբեր 19)Կանադայի ռազմական բազայում բռնկված հրդեհից հետո երեսունինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին Հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ «Ռեալ»-ը հաղթել է «Սևիլիա»-ին. Մբապեն՝ դուբլի հեղինակ ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է
Ամենադիտված