Մահացած համարվող ֆուտբոլիստին ողջ են գտել․ Bild
ՍՊՈՐՏԳերմանիայում գտել են «Շալկեի» նախկին պաշտպան Խիաննիկ Կամբային, ով համարվում էր մահացած 2016 թվականից: Հրապարակման համաձայն` ավտովթարի արդյունքում ենթադրաբար զոհված Կամբան իր ընտանիքի հետ ապրում է գերմանական Ռուռ նահանգում: Հոդվածում նշվում է, որ նա կարող էր իր մահը բեմադրել՝ ապահովագրական ընկերությունից գումար կորզելու համար: Գերմանացի դատախազները հետաքննություն են անցկացնում Կամբայի կնոջ նկատմամբ, որը մեղադրվում է ֆուտբոլիստի մահը հաստատող կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ:
«Շալկեի» խաղացող Հիաննիկ Կամբան 2008-2015 թվականներին խաղում էր ստորին դիվիզիոնների գերմանական թիմերի համար: