Գյումրիում դիտորդը վատացել է տեղամասում. Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում ընտրությունների ընթացքում դիտորդ է վատացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի թիվ 34/53 տեղամասում։
«Գյումրու» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ 1962 թվականին ծնված Գուրգեն Կոստանյանը մահացել է սրտի կանգից։ Ժամը 15։30-ին նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ արձանագրել են մահը։
Գուրգեն Կոստանյանը ընտրությունները դիտարկում էր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպություններից հայտնեցին, որ նա գրանցված էր իրենց կողմից։