Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել։ Երկրում մեծ հեղինակություն ունեցող իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է ճանաչել Ցեղասպանությունը, ներողություն խնդրել Ցեղասպանության զոհ դարձած հայերի, հույների ու ասորիների սերունդներից, ինչպես նաև՝ նրանց պատկանող յուրացված գույքի և ունեցվածքի դիմաց փոխհատուցում վճարել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

 
 İHD-ի հանձնաժողովի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Ապրիլի 24-ը հայերի, ասորիների և անատոլիացի հույների դեմ գործված ցեղասպանության խորհրդանշական տարեթիվն է։ 1915թ․ ապրիլի 24-ն այն օրն է, երբ հայ մտավորական ու արվեսագետ առաջնորդների, ինչպես նաև՝ որոշ շարքային հայ քաղաքացիների, իրենց տներից հավաքելով, մահվան երթի ուղարկեցին»։

Հայտարարության հեղինակները մահվան ուղարկված հայ մտավորականներից հիշատակել են 23-ամյա բանաստեղծ Արմեն Տորյանին (Հրաչյա Սուրենյան), դասախոս, գրող և լրագրող Երվանդ Չավուշյանին, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Ռուբեն Զարդարյանին, լրագրող, գրող, դասախոս, հրատարակիչ Տիրան Քելեքյանին, լրագրող, թարգմանիչ Երվանդ Սրմաքեշխանլյանին (Երուխան), բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակ Չիլինգարյանին, բնագետ, բանասեր, խմբագիր, ՀԲԸՄ հիմնադիրներից Նազարեթ Տաղավարյանին, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դասախոս Լևոն Լարենց Քիրիշչյանին, բանաստեղծ Դանիել Վարուժանին,  գրող Սիամանթոյին (Ատոմ Երջանյան), երգիչ, երգահան, բանահավաք, մանկավարժ, վարդապետ Կոմիտասին, բանաստեղծ, արձակագիր, իրավաբան, պատգամավոր Գրիգոր Զոհրապին։

«Ցեղասպանությունից և դրա հերքումից հետո՝ մինչ օրս, Թուրքիայում չեն դադարել արյունահոսությունները, արցունքները, ողբերը, որովհետև հանցանքը չի պատժվել, այն շարունակվում է նոր հանցանքներով և հանցագործները անպատիժ են մնում, որովհետև արդարությունը չի վերականգնվել, Ցեղասպանության անշիրիմ զոհերը շարունակում են տառապել։

Միշտ ասել ենք, նորից ենք կրկնում․

Ցեղասպանությունը պետք է ճանաչել։

- Աշխարհով մեկ սփռված հայերից, ասորիներից, հույներից պետք է ներողություն խնդրել։

- Բռնագրավված կանխիկ գումարների ու անշարժ գույքի համար պետք է փոխհատուցում վճարել։

Ուստի կրկնում ենք մեր պահանջը․

Ցեղասպանությունը

Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր», - ասված է հայտարարության մեջ։

Երևանում նախորդ ամիս ավելի քան 1500 երեխա է ծնվել և արձանագրվել է 633 մահ ԿԸՀ-ն այսօրվանից սկսում է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի հայտերի ընդունումը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին Թուրքիան անհրաժեշտ է համարում Հորմուզի նեղուցի բացումը՝ առանց ուժի կիրառման Վրաստանը փակել է Հայաստանի հետ սահմանի անցակետերից մեկը տանող ճանապարհըՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Մայր Աթոռը հայտարարություն է տարածելԻշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով «Վանանդ Կաթ» արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է Հայտնի է Լիբանանի  և Իսրայելի բանակցությունների օրը․ «Հըզբոլլահ»-ի կոշտ արձագանքը«Ռեֆորմիստների կուսակցության» վարչապետի թեկնածուն է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ՀՕՊ-ը գիշերը խոցել է ավելի քան 30 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Որն էր 36-ամյա տղամարդու մահվան պատճառըՋերմաստիճանը կտրուկ կնվազիՉեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ ես շարունակելու եմ խոսել պատերազմի դեմ․ Հռոմի պապ Ողբերգական դեպք՝ Արաբկիրում․ հայտնաբերվել է մաhացած տղամարդՌԴ քննչական կոմիտեն վերսկսել է «Ջերմուկ» խմած տղամարդու մաhվան գործի քննությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Առաջին ռուսական շամպայնԻնչպե՞ս են Աղին բնակավայրի վթարից տուժած երեք երեխաները «Փաշինյանը Հայաստանը դրել է հետաքրքիր իրավիճակում» «Մանևրելով Փաշինյանը հայտնվել է Ռուսաստանի և ԵՄ-ի միջև սայթաքուն լանջին» Տասնյակ հասցեներում գազ չի լինի՝ ապրիլի 13-ին Լոս Անջելեսում առաջին անգամ էկրան է բարձրացել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The promise) դրաման․ պատմության այս օրը ( 13 ապրիլ)Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը ԵԱ-ում Ազատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Սյունիքից հայտնում են 2 վիրավորի մասինԱնկում տարադրամի շուկայումԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սաուդյան Արաբիան վերականգնել է Իրանի ավերած կարևորագույն նավթամուղը Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, եթե վաճառքից հետո որոշակի ծավալներ մնան այլընտրանքային շուկաների համար․ Պեսկով15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Լամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Կրեմլ. Ռուսաստանը միշտ վախեցրել է եվրոպացիներին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 12-ին Իրանում նույնականացրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների 3,371 զnhերի ինքնությունը Պուտինը Փեզեշքիանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել շարունակել միջնորդական ջանքերը՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու շահերից ելնելով Արթուր Ավետիսյանը դարձել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր Ջրառատում հրաժեշտ են տալիս վթարից կյանքից հեռացած ընտանիքի 4 անդամներին (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության բանակն անցնում է մարտական բարձր պատրաստության վիճակի․ շտաբի պետ Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի հաղթանակներին
Ամենադիտված