Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Գայլերի դեմ պետք է ավելի գրագետ պայքարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բնապահպան Սիլվա Ադամյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում միանալ ստորագրահավաքին, որով դեմ է արտահատվում կառավարության կողմից ընդունված 24 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշմանը, որը տրամադրվելու է Հայաստանի տարածքում գայլերի ոչնչացման համար:

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստի ժամանակ գործադիրը որոշում է կայացրել գումար հատկացնել գայլ որսացողներին խրախուսելու համար` որսած մեկ գայլի համար սահմանելով 123 000 դրամ:

Orer.am-ի հետ զրույցում Ս. Ադամյանը նշեց, որ ոչ թե իրենք դեմ են ընդհանրապես գայլերի դեմ պայքարին, այլ կառավարության որոշումից իրենք դժգոհում են այն պատճառով, որ նման կերպ կառավարությունը նպաստում է գայլերի անկառավարելի ոչնչացմանը, անտեսելով դրանից բխող հետևանքները:
«Ես խիստ կասկածում եմ, որ այդ գումարները կհատկացվեն այն գյուղացիներին, ովքեր իրենց բնակավայրերի մոտ հայտնված և իրենց անվտանգության նկատառումներից ելնելով գայլի են ոչնչացրել: Ես համոզված եմ, որ կառավարության այդ որոշումից հետո մարդիկ որոշ տարածքներում պետք է որսով զբաղվեն և չի բացառվում, որ մի մարդն այդկերպ 5-6 գայլ բերի և գումար ստանա»,- ասում է բնապահպանը:
Նա աբսուրդ է համարում այն մոտեցումը, որ գայլերի դեմ պայքարը սկսվում և ավարտվում է միայն նրանց սպանելով: Նրա կարծիքով՝ հարկավոր է ավելի լուրջ մոտենալ հարցին: Ինչ վերաբերում է գյուղացուն, ապա, բնապահպանի խոսքով, գյուղացին առանց այն էլ պաշտպանում է իրեն, բայց գյուղացուն գայլերի հարձակումից փրկելու հարցը հիմնովին լուծելու համար խնդրին պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել.
«Գայլերի հարձակումը գյուղերում ապրող մարդկանց վրա շարունակվում է երկար տարիներ և դեռ կշարունակվի, եթե մենք շարունակենք պետական բյուջեից գումարներ դուրս գրել ու ասել` կրակեք ու հարցը կլուծվի: Երբեք չհավատաք, այդ հարցն այսպես չի լուծվելու և տարիների ընթացքում մենք գայլերի գլխաքանակի նվազում չենք ունենա: Այլ հակառակը`մենք ունենալու ենք գայլերի թվի աճ, և դա հենց հիմա արդեն մենք տեսնում ենք»,- ասում է Ս. Ադամյանը:
Բնապահպանի խոսքով՝ իրենք առաջարկներ ենք ներկայացրել կառավարությանը, որում հստակ նշված են այն միջոցառումները, որոնք պետք է կատարել: Նրա խոսքով՝ այն իրոք օգտակար կլինի գյուղացիների համար, իսկ 24 միլիոն դրամը ոչ թե պետք է գայլաորսներին տրամադրել, այլ գյուղացիներին, որպեսզի նրանք կարողանան շներ պահել, ամրացնել իրենց գոմերը, ցանկապատները, ստեղծել ապահովագրական ընկերություններ, որոնք կհոգան այն գյուղացիների բուժման ծախսերը, ովքեր տուժել են գայլերի հարձակումներից.
«Այդ գումարները պետք է նշված խնդիրները լուծելու վրա ծախսել: Բացի դրանից, ամենակարևորը, մենք պետք է նպաստենք, որ այն շրջաններում, որտեղ սաստկացել են գայլերի հարձակումները, գիտնականները ուսումնասիրություններ կատարեն և հայտնաբերեն գայլերի հարձակման հիմնարար պատճառները: Ինչ վերաբերում է մեր կոչերին, ապա մենք ոչ թե ասում ենք` ձեռք մի´ տվեք գայլերին և գայլը երբ մտնում է գյուղական տնտեսություն, մի´ ոչնչացրեք նրան, այլ ասում ենք, որ գայլերի դեմ պայքարի այդ ձևը երբևէ չի կարող արդյունավետ լինել և պետք չէ գումարներն անիմաստ փոշիացնել, այլ պետք է դրանք նպատակային ծախսել և դրանից արդյունք ստանալ»,- ասում է Ս. Ադամյանը:

 

Արմինե Գրիգորյան

2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԿենտրոնի որոշ հասցեներում մինչև 20։00-ն ջուր չի լինիԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԱռեղծվածային դեպք, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱվտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Ժողովուրդ». Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
Ամենադիտված